пятница, 28 марта 2014 г.

Եղիշե Սողոմոնյան

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:
Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու:

суббота, 1 марта 2014 г.

Էներգետիկ ռեսուրսներ


Վառելիքային են նավթը, բնական գազն ու ածուխը: Ածուխը, նավթը և բնական գազը համարվում են երկրի էներգիայի ամենակարևոր աղբյյուրները։․
Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է,կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնականպաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային,հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտպարունակող օրգանական միացությունների խառնուրդ է:Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ(գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան,պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ,ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնքկոչվում են նավթին ուղեկցող գազեր: Ըստ օրգանական ծագմանվարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիներիընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններումջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմներիմնացորդների քայքայումից: Նավթը, առանց չափազանցության,համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներնայսօր մեծ առավելություններ ունեն:

․ Գազը նյութի չորս հիմնական վիճակներից մեկն է (մյուսներըպինդ, հեղուկ և պլազմա)։ Մաքուր գազը կարող է կազմվածլինել առանձին ատոմներից ( իներտ գազ կամ ատոմային գազ,ինչպես նեոնային), միատիպ ատոմներից կազմված տարրականմոլեկուլներից (օրինակ թթվածին), կամ զանազան ատոմներիցկազմված միացության մոլեկուլներից (օրինակ ածխածնիերկօքսիդ)։ Գազի խառնուրդը պարունակում է զանազանմաքուր գազեր այնպես, ինչպես օդը: Գազը տարբերվում էհեղուկից և պինդ մարմնից նրանով, որ նրա առանձինմասնիկները ընդարձակորեն տարանջատված են։ Այդտարանջատումը գազը դարձնում է անգույն և անտեսանելիմարդուհամար։
․ Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակարհանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերիմնացորդների բարդ քիմիական և երկրաբանականփոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճելեն հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերըմահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել եննորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքումմիկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացածներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայմանհետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերովհարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակիընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման ևջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբումգորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի:Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում էհանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանումեն «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իրտրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքումարեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդէներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքայինաղերից, սինթեզում են իրենց կենդանի մարմինը:Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևովմեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերիամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված են օրգանական(այրվող) և անօրգանական բաղադրիչներից: Օրգանական մասըկազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի,երկաթի, ալյումինի, կալիումի նատրիումի սիլիկատները ֆոսֆատները,,սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխիհամաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը` գորշածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվումեն նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիականարդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղփայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ ևունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, ՄեծԲրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում,Հնդկաստանում, Ավստրալիայում:
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձրջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցովստացվում են կոքսագազ և քարածխային խեժ։
Այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ ևս՝ քամին, արևը, ջուրն ու մակընթացությունը:
Հողմաէլեկտրակայանը քամու էներգիան էլեկտրականի վերածող իրար միացած բազմաթիվ հողմատուրբինների համալիր է: Առավել չափով քամու էներգիա «որսալու» նպատակով հողմատուրբիններն ունեն հսկայական թևեր: Հատուկ սարքերով ղեկավարվող մեխանիզմները որոշում են քամու ուղղությունը և հողմատուրբինների թևերը շրջում այդ ուղղությամբ: Կալիֆոռնիայի (ԱՄՆ) հողմակայանում տեղադրված է ավելի քան 4000 գեներատոր, որոնց արտադրած էներգիան բավարարում է ողջ Սան Ֆրանցիսկոն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Արեգակնային մարտկոցներն արդյունավետ աշխատում են հատկապես արևոտ վայրերում:
Երկրաջերմային էլեկտրակայաններում օգտագործում են Երկրագնդի խորքում թաքնված էներգիան, որտեղ նրա հալված միջնապատյանին մոտ հանքապարները շիկացած են մինչև 300օC: Այդ ջերմությունը օգտագործելու համար հորատում են 2 խոր, նեղ հորատանցքեր. անցքերից մեկի մեջ ջուր են մղում, որն ակնթարթաբար սկսում է եռալ և վերածվում է գոլորշու: Իսկ այդ վիթխարի ճնշման գոլորշին վեր է բարձրանում երկրորդ հորատանցքով և օգտագործվում տուրբինը պտտելու ու էլեկտրաէներգիա ստանալու համար:
Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:
Գիտնականներն ստեղծել են նաև ծովի ալիքների ջրի մակարդակի փոփոխությունը էլեկտրական էներգիայի վերածելու սարքեր: Դրանցից մեկը, որը հանդերձված է լողաններով, անվանել են «բադիկ»: Ալիքների վրա վեր ու վար տատանվող այդ լողաններն ալիքների էներգիան հաղորդում են պոմպին, որը շարժման մեջ է դնում տուրբինով ոչ մեծ գեներատորը:

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝ նավթ, գազ, ածուխ

Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվ ող , յուղանման , յուրահատուկ հոտով հեղուկ է , կարևորագույն օգտակար հանածո , արժեքավոր բնական պաշար : Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային , հեղուկ ու պինդ սահմանային , ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների , ինչպես նաև թթվածին , ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է : Լինում է բաց շագանակագույնից ( գրեթե անգույն ) մինչև գորշ (գրեթե սև ) գույնի : Նավթի մեջ լուծված են մեթան , էթան , պրոպան , բութան , ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ , ածխաթթվական գազ , ծծմբաջրածին , հելիում , արգոն , որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր : Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում ` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի , կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից : Նավթը , առանց չափազանցության , համարվում է « սև ոսկի », և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն :

․ Գազը նյութի չորս հիմնական վիճակներից մեկն է ( մյուսները պինդ , հեղուկ և պլազմա ) ։ Մաքուր գազը կարող է կազմված լինել առանձին ատոմներից ( իներտ գազ կամ ատոմային գազ , ինչպես նեոնային ), միատիպ ատոմներից կազմված տարրական մոլեկուլներից ( օրինակ թթվածին ), կամ զանազան ատոմներից կազմված միացության մոլեկուլներից ( օրինակ ածխածնի երկօքսիդ ) ։ Գազի խառնուրդը պարունակում է զանազան մաքուր գազեր այնպես , ինչպես օդը : Գազը տարբերվում է հեղուկից և պինդ մարմնից նրանով , որ նրա առանձին մասնիկները ընդարձակորեն տարանջատված են։ Այդ տարանջատումը գազը դարձնում է անգույն և անտեսանելի մարդուհամար։

․ Ածուխները պինդ , ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են , որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում ` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով : Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների , դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր : Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են , ընկել ճահճոտ հողին , իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ : Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ : Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ : Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով : Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների , բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի , այնուհետև՝ քարածխի , ավելի ուշ՝ անտրացիտի : Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը : Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո »: Եվ դա ունի իր տրամաբանությունը , որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում , որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից , ածխաթթու գազից և հանքային աղերից , սինթեզում են իրենց կենդանի մարմինը : Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու - հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան : Ածուխները կազմված են օրգանական ( այրվող ) և անօրգանական բաղադրիչներից : Օրգանական մասը կազմում են ջուրը ( գորշ ածխի մոտ 50%- ը ) և կալցիումի , երկաթի , ալյումինի , կալիումի նատրիումի սիլիկատները ֆոսֆատները ,, սուլֆիդներն ու սուլֆատները : Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա , որից 51,5%- ը քարածուխն է , 48,5%- ը ` գորշ ածուխը : Ածուխները հրաշալի վառելանյութ են , օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ : Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով : Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան , քան գորշ ածուխը :
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ - ում , Գերմանիայում , Մեծ Բրիտանիայում , ՌԴ - ում , Ուկրաինայում , Չինաստանում , Հնդկաստանում , Ավստրալիայում :

Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200 օ C) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ

Թափոններ

 Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Թափոնները ըստ տեսակի կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոնները արտանետումներն են, կամ արտահոսքերը: Իսկ պինդ թափոններին անվանում են աղբ: թափոններն ըստ վնասակարության աստիճանի կարող են լինել՝ ծայրահեղ վտանգավոր, խիստ վտանգավոր, չափավոր վտանգավոր, քիչ վտանգավոր, ոչ վտանգավոր։ Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է:

Մոլորակի 10 ամենաաղտոտված քաղաքները
1. Պեկին, Չինաստան
 Պեկինը պատած մշուշը մշտապես հիշեցնում է, որ այս քաղաքը օդի աղտոտվածության լուրջ խնդիրներ ունի: Պեկինում և նրա շրջակայքում ապրում են ավելի քան 17 մլն մարդ: Ջրային պաշարնները այստեղ չափազանց քիչ են և աղտոտված, օդի աղտոտվածության մակարդակը 5 անգամ ավելի բարձր է, քան ԱՀԿ-ի կողմից թույլատրելի չափանիշները: Իսկ հաճախակի տեղի ունեցող փոշային փոթորիկները միայն ավելացնում են խնդիրը:


2. Բուենոս-Այրես, Արգենտինա
Բուենոս-Այրեսի ավելի քան 13 մլն բնակիչներ ստիպված են գործ ունենալ մի խնդրի հետ, որը տեղի է ունենում տագնապալի կանոնավորությամբ: Նույնիսկ մի փոքր հորդառատ անձրևները, քաղաքում վիթխարի ջրհեղեղ են առաջացնում, որի դեպքում ջրատար համակարգը գրեթե չի գործում: Դա աղտոտում է ջուրը և մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար: Հենց այս ջրի աղտոտվածությունը և աղետի վերահսկողության ստրատեգիայի բացակայությունը քաղաքին բարձրացրել են ցուցակի այս բարձր հորիզոնականում:

3. Կահիրե, Կիպրոս
Կահիրեում օդի աղտոտվածության մակադակը 10-100 անգամ բարձր է ԱՀԿ-ի թույլատրելի ստանդարտներից: Տրանսպորտային գազի մեծ արտանետումները, քաղաքային արդյունաբերական հիմնարկների աղտոտումը, ինչպես նաև անապատի շոգ և չոր կլիման, քաղաքաբնակների մոտ խուճապ են առաջացնում և հանգեցնում են գեղեցիկ հինավուրց հուշարձանների ոչնչացմանը: 17 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար դա հավասարազոր է ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելուն:

4. Դար-էս-Սալամ, Տանզանիա
Տանզանիայի մշակութային և առևտրային կենտրոնը տուժվում է թափոնների վերամշակման համակարգի բացակայություն պատճառով: Մաքրման համակարգերը ևս մնում են անկանոն, իսկ որակյալ տրանսպորտային համակարգի բացակայությունը մեծացնում է տրանսպորտային գազերի արտանետման խնդիրը: Վտանգավոր և արդյունաբերական թափոնները թափվում են բաց երկնքի տակ, որը բնակիչների առողջական լուրջ խնդիրների պատճառն է դառնում:

5. Դակկա, Բանգլադեշ
Չնայած քաղաքը գտնվում է երեք գետերի վրա և տեղակայված է Գանգայի, Դակկայի գետաբերանին ապրելու համար աշխարհի ամենաանպետք քաղաքն է: Գետերի ջրերը լի են մարդկային և արդյունաբերական թափոններով: Չկա ջրի վերամշակման ոչ մի արդյունավետ համակարգ, և եթե դրան ավելացնել ջրի աղտոտվածության բարձր մակարդակը, ապա արդյունքում ունենք շատ թունավոր քաղաք:

6. Մեխիկո, Մեքսիկա
Մեքսիկայի օդը շնչելու համար անվտանգ է միայն տարվա մեջ 31 օր: Յուրաքանչյուր տարի մոտավոր տվյալներով 100 000 երեխա է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Այս քաղաքի հայտնի տրանսպորտային խցանումները վառելիքից թունավորումների գլխավոր պատճառն են հանդիսանում: Քաղաքի ծայրամասերում տեղակայված են ավելի քան 50000 փոքր ֆաբրիկաներ: Այս բոլորը միասին ձևավորում են մահացու կոկտեյլ:

7. Մոսկվա, Ռուսաստան
Այս քաղաքում, հավանաբար, ռադիոակտիվ աղտոտվածությունը ավելի շատ է, քան աշխարհում որևէ այլ տեղ: Դրանք արտանետվում են ավելի քան 2000 գիտահետազոտական ինստիտուտների կողմից, որոնք քաղաքում գոյություն ունեն վաղուց : Նույնիսկ այսօր կառավարությունը հավաքում է ռադիոակտիվ թափոնները և փորձում է դրանք թաղել հատուկ գերեզմանոցներում: Սակայն բնակիչները երկար տարիներ ստիպված են ապրել ռադիացիայի բարձր մակարդակի պայմաններում:

8. Նյու Դելի, Հնդկաստան
Դելիի կարևորագույն խնդիրը ջուրն է: Քաղաքի ջրի գլխավոր աղբյուրը Ջամնա գետն է, որը լրջորեն աղտոտված է քիմիկատներով և այլ թափոններով: Ավտոմեքենաների բավականին մեծ քանակը միայն ավելացնում է աղտոտվածության առկա մակարդակը, և երկրի բազմաքանակ բնակչությունը ստիպված է տառապել սմոգից, կեղտոտ ջրից և առողջության պրոբլեմից:

9. Լինֆեն, Չինաստան
Քաղաքն ունի 3 մլն բնակիչ և գտնվում է ածխային արդյունաբերության սրտում: Այս քաղաքի օդը ամենավատն է Չինաստանում, տներից շատերը լրիվ ծածկված են մուրի հաստ շերտով:

10. Ձերժինսկի, Ռուսաստան
Իրականում մեգապոլիս չէ, սակայն այս քաղաքը աշխարհի ամենաաղտոտված քաղաքն է: Այստեղ պահվում է երեք մլն տոննա քիմիական մնացորդներ, որոնք այստեղ են թափվել շատ տարիներ առաջ:

Աշխարհի ամենաաղտոտված գետերը

1. Սիտաrում, Ինդոնեզիա
Աշխարհի ամենաաղտոտված գետը գտնվում է Ինդոնեզիայում: Ցիտարում գետը հոսում է երկրի մայրաքաղաք Ջակարտայի կողքով: Եվ հավաքում է 9 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի աղբը: Տեղացիները արդեն մոռացել են, որ մի ժամանակ այնտեղ ձուկ կար: Գետից աղբը հավաքելը և վերամշակման հանձնելը հիմա ավելի շահավետ է, քան ձկնորսությունը:

2. Յամունա, Հնդկաստան
Յամունա գետը գտնվում է Հնդկաստանում և ունի 1376 կմ երկարություն: Համարվում է Գանգեսի ամենախոշոր վտակը: Մայրաքաղաք Նյու-Դելիի աղբի 58%-ը թափված են գետը: Կառավարությունը ներդրել է միջոցներ մաքրելու համար Յամունան, ինչպես նաև Գանգեսը, սակայն ինչքան էլ նրանք չարչարվեն, դա անօգուտ է:

3. Բուրիգանգա, Բանգլադեշ
Բուրիգանգա գետը, որը հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք Դակկիի մոտ, Գանգեսն ու Բրախմապուտրան իրար կապող ճյուղերից մեկն է: Այն համարվում է մոլորակի ամենաաղտոտված գետերից մեկը՝ գետի ջուրը չի կարելի ոչ միայն խմել, այլ նաև օգտագործել լվացման և տեխնիկական նպատակների համար: Թեև երկիրն ունի թափոնները գետը նետելն արգելող օրենք, օրական Բուրիգանգա են լցվում 1.5 միլիոն խորանարդ մետր արդյունաբերական թափոններ: Գետը ճանաչվել է կենսաբանորեն մահացած:

4. «Դեղին գետ», Չինաստան
Դեղին գետը երկրորդ ամենաերկար գետն է Չինաստանում, գտնվում է Լանչժոու քաղաքում: Գլխավոր ջրամատակարարն է հանդիսանում հյուսիսային Չինաստանի միլիոնավոր մարդկանց համար: Բայց գետը մեծապես աղտոտված է նավթով:

5. Մարիլաո, Ֆիլիպիններ
Պլաստիկ փաթեթներ, ռեզինե հողաթափեր և այլ աղբի տեսակներ կարող եք գտնել Մարիլաո գետում: Ջրերը պարունակում են թունաքիմիկատներ, ինչպիսիք են քրոմը, կադմիումը, պղինձն ու մկնդեղը, և ջուրը դարձնում են շատ վտանգավոր: Չնայած կոչերին «Չաղտոտել գետը» և ազդեցիկ չափերի տուգանքներին, մարդիկ դեռ նետում են իրենց աղբը, և գործարանները բաց են թողնում կոյուղաջրերը գետը, որը հանգեցնում է գետի հետագա աղտոտմանը:

6. Գանգես, Հնդկաստան
Գանգես գետը ձգվում է Հիմալայներից մինչև Հնդկական օվկիանոսը, Հնդկաստանի և Բանգլադեշի տարածքով 2510 կմ երկարությամբ: Ներկայումս գետը շատ աղտոտված է՝ շնորհիվ Հնդկաստանի բնակչության արագ աճի, արդյունաբերական ազդեցության, ժամանակակից կոյուղիների բացակայության, որը լուրջ ազդեցություն է թողնում գետի վրա: Աղտոտման արդյունքը տարբեր հիվանդություններն են, այդ թվում խոլերան, հեպատիտը, տիֆն ու դիզենտերիան:

7. Սոնգհուա, Չինաստան
Սոնգհուա գետը գտնվում է հյուսիս-արևելյան Չինաստանում, համարվում է Հեյլոնգ գետի ամենախոշոր վտակը: 2005 թվ.-ի նոյեմբերին գետը աղտոտվեց բենզոլով, որը հանգեցրեց Հարբինի ջրամատակարարման փակմանը:

8. Միսսիսսիպի, ԱՄՆ
Միսսիսսիպի գետը աշխարհի ամենամեծ գետերից է՝ 3770 կմ երկարությամբ: Այն ԱՄՆ-ի գլխավոր տնտեսական և բնական ռեսուրսն է: Գետը ամեն տարի մոտավորապես 1,5 միլիոն տոննա ազոտով աղտոտված ջուր է տանում Մեքսիկական ծոց:

9. Սարնո, Իտալիա
Սարնոն վտակ է, որը համարվում է Եվրոպայի ամենաաղտոտված գետը: Նեապոլի ծոց լցվող լողավազանի աղտոտված ջրերը ավելացնում են ծովի ջրի աղտոտվածությունը:

10. Արքայական գետ, Ավստրալիա
Սա Ավստրալիայի ամենաաղտոտված գետն է: Այն աղտոտված է հանքարդյունաբերական գործարանի քիմիական թափոններով: Ամեն տարի, սկսած 1995 թվ.-ից, մոտ 1.5 միլիոն տոննա սուլֆիդ է ընկնում Արքայական գետը: