суббота, 28 июня 2014 г.

Մասլոուի բուրգ



Առաջին
աստիճան- Ֆիզիոլոգիական պահանջ
Այս բուրգի հիմքում ընկած է Ֆիզիոլոգիական պահանջը որը բնորոշ է առաջինը՝ մարդկանց, իսկ հետո արդեն մնացած կենդանի օրգանիզմներին: Դրանք պետք է բավարարվեն որպեսզի մարդ կարողանա գոյատևել: Այդ պահանջներն են՝ քնելը, շնչելը, սնվելը և մնացած այն բոլոր պահանջները որոնոք ստեղծվում են մարդու օրգանիզմի կողմից: Կգտնվեն մարդիկ, ովքեր կանվանեն այդ պահանջները ստորադասական և բնազդային, բայց առանց այդ պահանջների բավարարման մարդը չի կարող հասնել բարձր նպատակների: Այլ բառերով ասած, եթե մարդը զգում է սնվելու պահանջ, դժվար թե մտածի ձայնի արագությունը գերազանցող ավտոմեքենա պատռաստելու մասին: Եվ հենց այս պահանջներն են ստիպում մարդուն աշխատել և վաստակած գումարով ձեռք բերել հագուստ, սնունդ և մի շարք այլ բաներ:

Երկրորդ
աստիճան-անվտանգություն
Բուրգի երկրորդ աստիճանում է գտնվում անվտանգության և ապահովության պահանջը: Եվ այստեղ լավ օրինակ կլինեն մանուկները: Երեխաները, ունենալով մինիմալ գիտակցություն, Ֆիիզիոլոգիական պահանջները բավարարելուց  հետո, բնազդաբար ձգտում են ստանալ պաշտպանություն, և բավարարել դա կարող է միայն մոր տաքությունը: Նույնը տեղի է ունենում և հասուն ժամանակ: Առանց հոգեկան շեղումների մարդկանց մոտ այն դրսևորվում է փափուկ ձևով:Եթե մեզնից ինչ-որ մեկը ունենա բավականին սհատ գումար  նա կսկսի մտածել պահել մի վայրում վորտեղ ապահով օրինակ՝ բանկում, կամ կգտնի ուրիշ տարբերակներ գումարը պահպանելու համար:

Երրորդ աստիճան-Սեր/Պատկանելիություն
Այս պահանջը դրսևորվում է նրանով, որ մարդը ձգտում է պատկանել որևէ մարդկանց խմբի որտեղ նա կարող է գտնել համախոհների և կարող է լինել սիրված: Եվ հենց այս պատճառով մարդիկ փորձում են հաստատել լավ հարաբերություններ ծանոթների հետ, նրանք փնտրում են կողակիցներ ընտանիքում, բիզնեսում և այլն:

Չորրորդ
աստիճան- Պատիվ
Երբ նախորդ պահանջը լիովին բավարարված է, մարդը սկսում է մտածել այլ բաների մասին որոնցից է ՝ հարգանք կամ վստահություն ձեռք բերելը, և մի շարք այլ բաներ: Սրանից հետո արդեն վստահ լինելով իր վրա, մարդ սկսում է ձգտել իր նպատակներին հասնելու համար :

Հինգերորդ աստիճան- հոգևոր պահանջ
Բուրգի վերջին աստիճանը դա հոգևոր պահանջն է: Հենց դա էլ ստիպում է մարդուն ստեղծագործել, հաճախել թատրոններ և թանգարաններ, կարդալ բազմատեսակ գրքեր որպեսզի բավարարի իր հոգևոր պահանջը : Դրանից բացի մարդիկ, որոնք բավարարել են իրենց ցածր մակարդակների պահանջները, հասնելով հինգերորդին, փորձում են գտնել կյանքի իմաստը, ճանաչել շրջապատող աշխարհը, պաշտպանել իրենց տեսակետները, կռվել արդարության համար:

четверг, 26 июня 2014 г.

Շրջապտույտի մոդելը՝ օտարերկրյա հատվածի ներգրավմամբ

Արտասահմանյան հատվածը կապված է տնտեսական համակարգի այլ սուբյեկտների հետ հետևյալ 3 հնարավոր միջոցներով՝ ներմուծում, արտահանում և կապիտալի զուտ ներհոսք:
Ներմուծումը արտացոլում է երկիր ներկրված ապրանքների և ծառայությունների համար կատարված վճարումները, իսկարտահանումը՝ տվյալ երկրում արտադրված, բայց արտասհմանում իրացված ապրանքների և ծառայությունների համար կատարված վճարումները:  Արտահանման և ներմուծման տարբերությունը անվանում են զուտ արտահանում (սալդո)
Ատաքին աշխարհի հետ կապի երրորդ հնարավորությունը առաջացնում միջազգային ֆինանսական շուկաներում կատարված գործարքներից՝ տրվող կամ ստացվող վարկեր, իրական և ֆինանսական ակտիվների առք ու վաճառք: Եթե երկիրը ավելի շատ է ներկրում, քան արտահանում, ապա դիտվում է երկրում իրական զուտ կապիտալի ներհոսք, իսկ երբ շատ է արտահանում՝ արտահոսք:

ԱԱ = Սպառողական ծախսեր + Ներդրումային ծախսեր + Պետական գնումներ + Արտահանում - Ներմուծում = Սպառում + Խնայողություններ + Զուտ հարկեր = ԱԵ

вторник, 10 июня 2014 г.

Մոնա Լիզա




Նկարի պատմությունը

Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» վրա սկսել է աշխատել 1503 կամ 1504 թ. Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 1516 թ. Ֆրանսուա I թագավորը հրավիրում է Լեոնարդոյին աշխատելու Ամբուազի մոտ գտնվող դղյակում։ Կարծիք կա, որ նա իր հետ վերցրել է «Մոնա Լիզան»` նրա վրա Ֆրանսիայում գտնվելու ժամանակ աշխատելու համար և դա արել է մինչև 1517 թ.: Նրա մահից հետո այս նկարը մյուս աշխատանքների հետ միասին ժառանգեց իր աշակերտ և օգնական Սալաին: Արքան նկարը գնեց 4000 էքյու վճարելով և պահեց Ֆոնտեբլո պալատում, որտեղ այն մնաց մինչև Լուի XIV-ին հանձնելը: Լուի XIV-ն այն տեղափոխեց Վերսալի պալատ: Ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարը տեղափոխվեց Լուվր, սակայն մի կարճ ժամանակ մնալով Տյուիլրի պալատում գտնվող Նապոլեոնի ննջարանում: Ֆրանս-Պրուսական պատերազմի ընթացքում (1870–1871) այն գտնվել է Բրեստի զինանոցում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը նորից են հանել Լուվրից և տեղափոխել անվտանգ տեղ, սկզբում` Շատո դ'Ամբուազ, հետո՝ Լոկ-Դյո աբբայություն և Շատո դը Շամբոր, հետո, ամենավերջում՝ Մոնտոբան քաղաքի թանգարան։ Քսաներորդ դարում նկարը միայն երկու անգամ է հանվել Լուվրից։ 1963 թ. այն ցուցադրվել է ԱՄՆ-ում, 1974 թ.` Ճապոնիայում:

Նկարի գողությունը

«Մոնա Լիզայի» պատմության մեջ եղել է գողության մեկ դեպք։ Այն տեղի է ունցել 1911 թ. օգոստոսի 21-ին։ Նկարը հայտնաբերելու համար փակվեցին երկրի սահմանները։ Թանգարանի ղեկավարությունն ազատվեց աշխատանքից։ Կասկածի տակ էին ընկել բանաստեղծ Գիյոմ Ապոլիները, ում նույնիսկ կալանավորեցին, նկարիչ Պաբլո Պիկասոն։
Նկարը գտնվեց միայն երկու տարի անց՝ Իտալիայում։ Պարզվեց, որ գողությունն իրականացրել է Լուվրի աշխատող, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան: Կարծիք կա, որ նրա նպատակն է եղել նկարը պատմական հայրենիք վերադարձնելը, համարելով, որ ֆրանսիացիներն իրենցից են գողացել և մոռանալով, որ Լեոնարդոն ինքն է այն տարել Ֆրանսիա: Նկարը գտնվեց նույնպես այն գողացողի մեղքով` Վինչենցոն պատասխանել էր թերթում տպագրված Ուֆիցիի պատկերասրահի տնօրենի հայտարարությանը և առաջարկել էր վաճառել իր գողացած նկարը։ Գողության համար Պերուջան փոքր ժամկետով բանտ նստեց, չնայած նրան, որ իտալացիները գովում էին հայրենասիրության համար։ Իտալական քաղաքներում ցուցադրվելուց հետո 1914 թ. հունվարի 4-ին Ջոկոնդայի դիմանկարը վերադարձավ Փարիզ։ Այդ ամբողջ ընթացքում «Մոնա Լիզան» պատկերվում էր ամբողջ աշխարհի թերթերի և ամսագրերի երեսներին, փոստային բացիկների վրա և, շնորհիվ դրա, դարձավ պաշտամունքի առարկա ամբողջ աշխարհում։

Վանդալիզմի դեպքեր նկարի հանդեպ

1956 թ. այցելուներից մեկը նկարի վրա ծծմբաթթու լցնելով վնասեց նրա ներքևի մասը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 30-ին երիտասարդ բոլիվիացի Ուգո Վիլյեգասը քարով նկարին խփելով վնասեց արմունկի մոտի ներկի շերտը։
Դրանից հետո նկարի պաշտպանության համար այն տեղադրեցին հարվածադիմացկուն ապակու ետևում։
2009 թ. ապրիլի 2-ին ֆրանսիական քաղաքացիություն չստացած մի ռուսշ կին ապակու վրա է նետել կավե աման։

Մինչ այդ 1974 թ. ապրիլին Տոկիոյում ցուցադրվելու ժամանակ մի կին, վիրավորված լինելով հաշմանդամների հանդեպ թանգարանի վերաբերմունքից, փորձել էր կարմիր ներկ փչել նկարի վրա։
Այս վերջին երկու դեպքերում նկարը չի տուժել։

Նյութի աղբյուրը` http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D5%B6%D5%A1_%D4%BC%D5%AB%D5%A6%D5%A1

Egypitan pyramids

The Egyptian pyramids are ancient pyramid-shaped masonry structures located in Egypt. There are 138 pyramids discovered in Egypt as of 2008.Most were built as tombs for the country's Pharaohs and their consorts during the Old and Middle Kingdom periods. The earliest known Egyptian pyramids are found at Saqqara, northwest of Memphis. The earliest among these is the Pyramid of Djoser (constructed 2630 BCE–2611 BCE) which was built during the third dynasty. This pyramid and its surrounding complex were designed by the architect Imhotep, and are generally considered to be the world's oldest monumental structures constructed of dressed masonry. The estimate of the number of workers to build the pyramids range from a few thousand, twenty thousand, and up to 100,000.