среда, 8 апреля 2015 г.

Սողանքներ

Սողանքների (լոկալ երկրաշարժեր) մեծ մասն առաջանում է մարդու անզգույշ գործունեության հետևանքով: Առանց տեղանքի մասնագիտական հետազոտության կառուցվում են շենքեր և ճանապարհներ, փորվում են հանքեր և թունելներ ինչն իր հերթին թուլացնում է հողի մի քանի շերտ ինչի հետևանքով մեծանում է  սողանքի հավանականությունը: Բայց սողանքները ցավոք սրտի միայն ձեռակերտ չեն լինում
Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ սողանքը լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժն է , որը կատարվում է ծանրության ուժի, ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների եւ այլ ուժերի ազդեցությունից: Հայաստանը սողանքավտանգ երկիր է. մեզ մոտ 3000-ից ավելի սողանքներ կան, որոնցից 2500-ը գրանցված են եւ անձնագրեր ունեն:  Ակտիվ սողանքայինտարածքներում են գտնվում ՈղջաբերդՀաղարծինԳնիշիկ,ԳոշՕձուն գյուղերըԴիլիջանԿապան քաղաքները և այլբնակավայրեր