Սողանքների (լոկալ երկրաշարժեր) մեծ մասն առաջանում է մարդու անզգույշ գործունեության հետևանքով: Առանց տեղանքի մասնագիտական հետազոտության կառուցվում են շենքեր և ճանապարհներ, փորվում են հանքեր և թունելներ ինչն իր հերթին թուլացնում է հողի մի քանի շերտ ինչի հետևանքով մեծանում է սողանքի հավանականությունը: Բայց սողանքները ցավոք սրտի միայն ձեռակերտ չեն լինում:
Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ
սողանքը լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի
չափերի ապարազանգվածի տեղաշարժն է , որը կատարվում է ծանրության ուժի, ջրադինամիկ
ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ
տեխնածին ցնցումների եւ այլ ուժերի ազդեցությունից: Հայաստանը
սողանքավտանգ երկիր է. մեզ մոտ 3000-ից ավելի սողանքներ կան, որոնցից 2500-ը
գրանցված են եւ անձնագրեր ունեն: Ակտիվ սողանքայինտարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ,Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլբնակավայրեր
Սողանքների սպառնալիքի նախանշանները
- տան դռներն
ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են
- տան պատերի
ծեփերի վրա ի հայտ են գալիս նորանոր ճեղքեր
- հողի մակերեւույթին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք
աստիճանաբար լայնանում են
- լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է
- հայտնվում են ստորգետնյա ջրերի
նոր ելքեր
- ցանկապատերն ու ծառերը սկսում
են “տեղաշարժվել”
- հողամասում առաջանում են փոսեր
Ինչ անել
իրական վտանգի դեպքում
- անհրաժեշտ պաշտոնական միջոցառումներ կազմակերպելու համար
դիմել տեղական գործադիր մարմիններին
- նախատեսել մթերքի,,
հանդերձանքի, դեղորայքի վթարային պահուստներ
- չանտեսել ապաստարանների մասին
տեղեկությունները եւ տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները
- թույլ չտալ
սողանքային վտանգի ուժեղացմանը նպաստող գործողություններ։
եթե հետևենք այս կանոններին զգալի
չափով կնվազեցնենք սողանքների հետևանքով մառկային կորուստները:
Комментариев нет:
Отправить комментарий