понедельник, 7 апреля 2014 г.

Իմ կղզին

Շատ եմ երազել սեփական կղզի ունենալու մասին , և սա շատ լավ առիթ է շարադրելու  մտքերս՝
Կղզու չափերը՝
տարածքը-5000 կմ/ք
բնակչությունը-1000000 մարդ
կառավարման ձևը- ժողովրդավարական հանրապետություն

Կուզեի որ կղզիս հարուստ լիներ բնական հանածոներով, որը ինձ թույլ կտար համաշխարհային շուկայում մրցակցային տեղ գրավել: Արդյունաբերության եկամուտը կներդնեի կղզին գեղեցկացնելու վրա, ինչի օգնությամբ կբարձրացնեի զբոսաշրջության մակարդակը: Եթե երկրում ունենայի ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշարներ ոչ մի դեպքում դրանք չէի վաճառի օտրերկրացիներին (վերաբերվում է ՀՀ-ին):
Իմ կղզում ես կստեղծեի դեմոկրատական օրենսդրական դաշտ և կապահովեի պետական մարմինների ոչ կոռուպցիոն աշխատանքը,  որ ազատ տնտեսական մրցակցություն լիներ բիզնեսի բոլոր ճյուղերում, քաղաքացիները կունենային ընտրության մեծ հնարավորություն բարեկեցիկ ապրելու համար:
Իսկ ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին ես մտածել եմ մի տարբերակ, որը զերծ կպահի խաբեություններից և կօգնի ճիշտ հաշվել հարկերը:

Բոլոր երթուղայինները պիտի լինեն միկրոավտոբուսներ: Որպես տրանսպորտի վճարամիջոց օգտագործվող կանխիկ դրամը կփոխարինեի տոմսերով, որոնք ձեռք կբերեն կանգառներում տեղադրված տերմինալներից:
Փողոցներում հատուկ տեղ կհատկացվի հեծանիվների երթևեկության համար դրանով կապահովեմ մաքուր միջավայրը և կքարոզեի առողջ ապրելակերպ: Դպրոցների, թատրոնների, կինոթատրոնների և այլ հասարակական վայրերի դիմաց կլինեին հատուկ կայանատեղիներ:
Ինչ վերաբերում է երկրի ամենակարևոր ինստիտուտին՝ բանակին, ապա այն կլինի պրոֆեսիոնալ, որոհետև առանց զինվորի կամքի չես կարող նրան հայրենասիրություն սովորեցնել: Բանակի համար կարելի է ամեն ինչ տալ որովհետև բանակի շնորհիվ կարող ես արժանապատիվ  ապրել և հենց այդ նույն բանակի թուլության պատճառով կհայտնվես ստրուկի կարգավիճակում:
Երևի թե այսքանը հիմա սպասենք այս ծրագրերի իրագործմանը:

Комментариев нет:

Отправить комментарий