Ինչպես ասում էր մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը`
-Ինչը կհաղթի կյանքում հերոսին թե չլինեն կինն ու գինին:
Այս պատմությունը դրա վառ ապացույցն է: Քասիմը ոսկերիչ էր, աշխատում էր անվանի տների համար: Քասիմի ձեռքերի նման հմտություն ունեցող մարդիկ շատ քիչ էին: Նա իր կյանքում ուներ մի <<թույլ կողմ>>`Մարիան` իր շահամոլ, եսասեր և նյութապաշտ կինը: Նա ուշադրություն էր դարձնում ամուսնուն միայն այն ժամանակ երբ նա իր համար ինչ-որ զարդ էր պատրաստում :Մնացած դեպքերում կամ խանգարում էր կամ կռիվ սարքում` երբ Քասիմը չէր տալիս այդ զարդը Մարիային հայելու առաջ զմայլվելու համար:
Մարիայի կերպարը մարդկանց մի տեսակ է ովքեր թանկարժեք իրերից զատ ոչինչ չեն տեսնում: Մարդիկ ովքեր չունեն հոգեկան աշխարհ, ովքեր դատարկ են, և ոչնչով աչքի չեն ընկնում, այդ մարդիկ են գերադասությունը տալիս թանկարժեք և շքեղ առարկաների` ավտոմեքենաներ, զարդեր, ցուցադրական ճոխություններ, փորձում են դրանց միջոցով կայանալ միջավայրում, իսկ կայացած մարդիկ ուղղակի կրում են այդ թանկարժեք պերճանքի առարկաները, առանց ավելորդ վուլգարության և ցուցադրության, առանց ավելորդ ուշադրություն գրավելու, չէ որ հասկացողը հասկանալու է որ այդ մարդը կրում է ասենք շատ թանկարժեք ժամացույց և բնավ պարտադիր չէ անընդհատ ձեռքը շարժելով ցուցադրել, կամ խոսել ժամացույցի արժեքից: Իմ կարծիիքով մեր հերոսներից խղճահարության ավելի արժանի է Մարիան, ով այդպես էլ չգնահատեց և չվայելեց կյանքի ամենաթանկարժեք նվերը` իր կողակցի սերը, անսահման սերը, որը լիուլի բավական էր մի ամբողջ կյանք երջանիկ ապրելու համար առանց ադամանդների:
Իսկ ինչ վերաբերում է Քասիմին, ապա նա հանդուրժող, ընտանքին նվիրված,հավասարակշռված, սակայն միևնույն ժամանակ չգնահատված, արհամարհված տղամարդ է : Նա իր կնոջ համար պատրաստ է գիշեր-ցերեկ աշխատել, տքնել և միայն իր քրտիքով վաստակածը նվիրաբերել: Քասիմը պատվախնդիր արհեստավոր է, իր անունը, հեղինակությունը բարձր է գնահատում և ուժեղ մարդ է, որ կուլ չի գնում կնոջ ընչաքաղցությանը, որքան էլ մեծ էր իր սերը կնոջ նկատմամբ, միաժամանակ չի ընդառաջում Մարիայի ոչ արժանապատիվ առաջարկներին: Բայց ինչպես ընդունված է ասել համբերությունը նույնպես սահմաններ ունի, ու տեղի ունեցավ սարսափելին` Քասիմը ամենադաժան ձևով վերջ դրեց թե իր և թե կնոջ հոգեկան տառապանքներին: Սպանության եղանակը նույնպես խիստ յուրահատուկ էր ընտրված, անաղմուկ, անհետք, բայց միաժամանակ արժանվույն, ադամանդակուռ քորոցը կարող է նույն շքեղությամբ շողալ, ինչպես կրծքին այնպես էլ կրծքի մեջ:
Պատմության ավարտը բավականին անսպասելի է հանդուրժող, գլխիկոր, չընդդիմացող չարքաշ արհեստավորի հոգում իսկական փոթորիկ էր, կնոջ տրամադրության վայրիվերումներին այլևս անզոր լինելով դիմագրավել, Քասիմը գնաց առկախված հարցին, չստացված ամուսնությանը, ընտանեկան դժբախտությանը իր ձևով վերջ դնելու առաջին հայացքից հանցագործություն թվացող ճանապարհով, սակայն ուժեղ, համարձակ և արժանապատիվ մարդուն հատուկ քայլերով:
Դրաման ավարտված էր..........

Комментариев нет:
Отправить комментарий