вторник, 7 октября 2014 г.

«Ճաշից հետո» - վերլուծություն

Ճաշից հետո տղան մտնում է իր սենյակը և որոշում գիրք կարդալ,սակայն ծնողների մուտքը սենյակ,նրան ընդհատում է: Ծնողները նրան կարգադրում են շանը զբոսանքի տանի: Պատմվածքի անհայտ կենդանին ամենայն հավանականությամբ շուն էր:Այդ պահին դա ամենատհաճ բանն էր տղայի համար: Նա փորձեց հակաճառել,խնդրեց իրեն հանգիստ թողնել,բայց ակնթարթ տևող հոր ազդեցիկ հայացքից հետո նա վեր կացավ և սկսեց հագնվել:



Նրան ուրախացնող միակ հանգամանքն այն էր, որ նա կարող է հագնել իր նոր կոշիկները: Ճաշասենյակի կողքից անցնելիս նա հանդիպեց հորաքրոջը: Վերջինիս տված թաքուն նվերը(որը գումար էր) էլ ավելի ուրախացրեց նրան: Տղան շան հետ դուրս եկավ տնից: Նա անընդհատ մտածում եր շանն արձակելու և միայնակ տուն դառնալու մասին: Շունն ամենինչ անում էր,որ մտներ ջրափոսերի մեջ,իսկ տղան ամեն կերպ խուսափում էր դրանից,որպեսզի չփչացներ իր նոր կոշիկները: Կենդանու հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն տհաճ էր տղայի համար: Նա անհարմար էր զգում,նա կարծում էր,որ շրջապատում բոլորն իրեն են նայում:Ի վերջո բոլոր դժվարություններն ու տհաճություններն հաղթահարելուց հետո եկավ ցանկալի պահը: Տունդարձի ճանապարհին ևս տղային պատել եր շանն արձակելու և միայնակ տուն գնալու միտքը, որպեսզի ամեն օր չկատարի այդքան տհաճ գործողությունը, բայց և այնպես նա չկարողացավ դա անել, որովհետև հասցրել էր կապվել կենդանու հետ և համոզված էր, որ կենդանու հետ տուն մտնելով կարժանանա ծնողների գովասանքին:

Комментариев нет:

Отправить комментарий