Ապրում
եմ Երևանում:Երևանն աչքի է ընկնում իր աղտոտվածությամբ:
Ամենուր կհանդիպեք ծխախոտի մնացորդների, դատարկ շշերի, պոլիեթիլենային տոպրակնների
և ոչ ակնահաճո այլ աղտոտված տեսարանների: Զբոսնելով մայրաքաղաքում դուք կզգաք, որ Երևանը
ծխապատ է, պարուրված հիմնականում գործարանների
արտանետումներից և տրանսպորտի արտազատումներից: Մեզ շրջապատում է նաև մեծ ուժգնության
աղմուկը, դրա հիմանկան աղբյուրը տրանսպորտի
ձայնաազդանշանաին ազդակներն, ինչպես նաև զվարճանքի աղտոտվածությունը կամ աղբարկղերի թափթփվածությունը գումարած նաև բարձր աղմուկը նյարդացնում են մեզ և հանդիսանում մեր օրվա հոգնածության գլխավոր պատճառը:
Իմ կարծիքով
շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի արդյունավետությունը շեշտակի կբարձրանա,
եթե աղբահանության աշխատանքները հանձնվեն մասնավոր ընկերությունների: Այդ ընկերությունները
իրենց բիզնես շահերից ելնելով շահագրգռված կլինեն առավել մեծ քանակությամբ աղբ հավաքելու,
որի արդյունքում էլ մեզ շրջապատող միջավայրը առավել մաքուր կլինի; Բացի դրանից մի քանի
ընկերությունների առկայության դեպքում նրանց միջև կառաջանա առողջ մրցակցություն, որից
էլ կբարձրանա մատուցվող ծառայության մակարդակը և ինչու չէ նաև կնվազի բնակչության կողմից
աղբահանության համար վճարվող վարձի չափը:
ՀՀ-ում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնց նպատակն է շրջակա միջավայրի բարելավմանն աջակցելը; Առաջին հերթին նրանք և մեդիա ոլորտի ներկայացուցիչներն են բարձրացում աղտոտվածության ընդհանուր վիճակի և առավել արտառոց իրավիճակների մասին: Քիչ չեն դեպքերը, երբ հասարակության բարձրացրած աղմուկի արդյունքում պետական մարմիինները ստիպված են եղել փոխել իրենց վիճահարույց որոշումները, որոնց կիրառման դեպքում մեծ վնաս կարող էր հասցվել շրջակա միջավայրին: Բացի հասարակական վերահսկողության նշված մեխանիզմերից, շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրի լուծման բանալին յուրաքանչյուրիս ձեռքում է:
Այսպիսով եթե ինչ-ինչ պատճառներով մեր մոտ աղբ է գոյանում չպիտի շտապենք և գցենք գետնին, այլ մի քանի վայրկյան սպասենք մինչև կհանդիպենք աղբարկղի: Միևնույն ժամանակ պետք է պարտադրենք այդ ամենը նաև մեր շրջապատի մարդկանց, պետք է պախարակել բոլոր նրանց ովքեր մեր աչքի առաջ կփորձեն աղտոտել միջավայրը: Հետզհետե կձևավորվի մարդկանց մի մեծ զանգված, որոնցից օրինակ կվերցնեն նաև մյուսները: Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղել ոչ միայն աղբահանության խնդրին, այլև եթե ունենք ավտոմեքենա, ապա դրանից պետք է օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում: Օրինակ ինչ որ տեղ գնալուց առաջ մի շտապեք մեքենայի բանալիները վերցնել, մի գուցե այդ վայր կարելի է հասնել նաև այլ եղանակով, օրինակ`հեծանիվով կամ ոտքով:
Էկոլոգիական խնդիրները զգալի չափով կնվազեն միայն այն ժամանակ երբ մեզնից յուրաքանչյուրը վերաբերվի շրջակա աշխարհին ինչպես իր սեփականությանը և կբարկանա նրանց վրա ովքեր կփորձեն աղտոտել իր սեփականությունը :

.jpg)

Комментариев нет:
Отправить комментарий