Օրինախախտությունը մարդկանց ծանոթ է եղել դեռ վաղ ժամանակներից: Մարդկությանը հայտնի առաջին օրինազանցը Կայենն է, ով սպանեց իր հարազատ եղբորը՝ Աբելին, նախանձից ելնելով:
Տարբեր պետություններում տարբեր ժամանակահատվածներում օրինազանցության ցուցանիշները փոփոխվում են: Դա ունի պարզ բացատրություն, հանցավորության մակարդակը և ժողովրդի սոցիալական վիճակը խիստ փոխկապակցված են իրար:
Այսինքն երբ մարդիկ աշխատում են և պատշաճ վարձատրվում, եբ երկրում հերակշռում է միջին խավը, իսկ աղքատները չնչին մաս են կազմում, հանցավորության մակարդակը կտրուկ անկում է ապրում: Մենք աչքի առաջ ունենք լավ օրինակ,՝բոլորս էլ լսել ենք մեծերից, որ Սովետական Հայաստանի ժամանակները լավն էին: Չեք հարցրել ձեզ թե ինչու: Ասեմ, քանի որ այդ ժամանակահատվածում աշխատունակ բնակչության մեծ մասը ուներ աշխատանք, իսկ այն մարդիկ ովքեր աշխատունակ էին բայց չէին աշխատում խիստ հաշվառման էին ենթարկվում ոստիկանության կողմից: Մարդկանց զբաղվածությունը բերում էր օրինախախտության մակարդակի նվազման: Այստեղից հետևություն որ մարդիկ հիմնականում օրինախախտման են գնում սոցիալ-տնտեսական պայմաններից ելենելով, սա իմ կարծիքով հիմնական, բայց միակ պատճառը չէ, քանի որ մեր շրջապատում կան վատ ապրող մարդիկ ովքեր երբեք հանցագործության չեն գնում:
Երկրորդ կարևոր պատճառը, ըստ իս մարդու արժեհամակարգն է: Մարդը ձևավորման ընթացքում իր համար սահմանում է այն կանոնները, որոնցով նա պետք է ապրի, որոշում ինչն է իր համար կարևոր, ինչը՝ երկրորդական, այսինքն ընտրում է կյանքի իր ուղին: Եթե անհատը ձևավորվում է այնպիսի միջավայրում, որտեղ հանցավորությունը խրախուսվում է, կամ դիտվում է քաջության, համարձակության դրսևորում, մենք գործ ունենք այնպիսի մարդու հետ, ով անկախ սոցիալ-տնտեսական վիճակից հակված է հանցավորության, և բավական է մի փոքր ազդակ ու տվյալ անձը առանց երկմտելու կընտրի օրինախախտման միջոցով իր խնդիրները լուծելու կարճ ճանապարհը:
Բացի վերոնշյալ պատճառներից մարդու դեմ ուղղված հանցագործությունները այն է, սպանություն, մարմնական վնասվածքներ, կատարվում են նաև պատվի և արժանապատվության պահպանման, վիրավորված ինքնասիրության պատճառով, ինչպես նաև վրեժից, խանդից ելնելով: Սրանք ավելի հաճախ աչք է ընկնում դեռահասության շրջանում: Դա պայմանավորված է նրանով որ դեռահասները հոգեբանորեն խոցելի են:
Կարևոր եմ համարում նաև անզգուշությամբ կատարվող օրինազանցությունները:

Դրանց պատճառները տարբեր են անփութություն, ինքնավստահություն երբ մարդիկ ակամայից են դառնում հանցավոր, միայն այն պատճառով որ առավել ուշադիր կամ հետևողական չեն լինում որոշ հարցերում, օրինակ երբ ավտոմեքենայի արագության գերազանցման հետևանքով մարդկային զոհեր են լինում, կամ հրազենի հետ անփույթ վերաբերմունքի հետևանքով արձակված կրակոցից մարդկային կորուստ է լինում:
Այս դեպքերում մարդիկ հանցավոր չեն, կարծես թե չեն էլ ուզում հանցանք կատարել այլ որոշակի հանգամանքներում, որոշակի սխալի արդյունքում ծանր հետևանքներ են առաջանում նրանց անզգուշության արդյունքում: Այս վերջին դեպքերում դատարանները նույնպես պատիժ նշանակելիս ավելի ներողամիտ են գտնվում և համեմատպար մեղմ պատիժներ են նշանակում:
Комментариев нет:
Отправить комментарий