1.1 Ի՞նչ մասնագիտություն եք ընտրել
Դեռևս կոնկրետ մասնագիտություն չեմ ընտրել: Բայց հավակնությունը տալիս եմ 2 մասնագիտության`
1-կիթարիստ
2-իրավաբան
1.2 Ինչու՞ եք ընտրել այդ մասնագիտությունը
Ամեն մեկն իր բացատրությունն ունի
1-Կիթարիստ` սիրում եմ կիթար նվագել և իմ կարծիքով երջանիկ կլինեմ եթե կարողանամ հաճելին համադրել շահավետի հետ:
2-Իրավաբան` մասնավորապես փաստաբան, ինձ դուր է գալիս այդ մասնագիտությունը, երբ օրերով չարչարվում ես, աշխատում ես ու ապացուցում ես մարդու անմեղությունը, կամ դատարանին հիմնավորում ես, որ թեկուզև հանցագործություն է կատարվել, բայց քո պաշտպանյալը անձնական, ընտանեական, ինչու չէ նաև հասարարակական օբյեկտիվ դրդապատճառներ է ունեցել այդ արարքը կատարելիս և դատարանը ընդունում է ներկայացված հիմնավորումները:
1.3 Նկարագրեք ձեր մասնագիտության յուրահատկությունները
1-Կիթարիստը ոչ մեկից և ոչնչից կախվածության մեջ չէ, ինչը օգնում է ստեղծագործել, իսկ ստեղծագործելով մարդ իրեն ազատ, հանգիստ ու երջանիկ է զգում:
2-Այս գործով դու առնչվում ես տարբեր մարդկանց ճակատագրերի հետ և կարողանում ես նրանց օգտակար լինել: Դա էլ է հոգու հանգստություն, երբ զգում ես, որ դու օգնել ես մարդկանց հաշտվել, շեղված ճանապարհից հետ կանգնել, միավորվել ընտանիքին և այլն:
1.4 Ո՞վ է օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում, ինչպե՞ս
Ոչ ոք չի օգնել: Ես ինքս եմ տարբեր աղբյուրներից լսել և կատարել սեփական եզրակացություններս:
1.5 Որքանո՞վ եք ուսումնասիրել մասնագետի պահանջարկը աշխատանքային շուկայում
Այդքան էլ չեմ ուսումնասիրել քանի որ աշխատանք կամ մասնագիտություն ընտրելիս պետք է առաջնահերթությունը տալ հետևյալ հարցին` արդյոք այս աշխատանքով զբաղվելով ես ինձ երջանիկ կզգամ: Արդյոք աշխատանքի գնալիս դեմքիս միշտ ժպիտ կլինի:
1.6 Հաշվի առե՞լ եք մասնագիտության արդիականությունը, հիմնավորեք
Պատասխանը դիտեք հարցի պատասխանում:
1.7 Հայաստանի ո՞ր ԲՈՒՀ-երում են ուսուցանում այդ մասնագիտությունը, նշել հաստատությունները հղումներով
Ուսումս չեմ ցանկանում այստեղ շարունակել (ունեմ իմ պատճառները ինչի մասին չեմ ցանկանում բարձրաձայնել) ուստի չեմ հետաքրքրվել : Իսկ ինչ վերաբերվում է դրսում համալսարանի կամ բուհի ընտրությանն խնդրեմ ստորև բերված հղումները
Կիթարիստ
Իրավաբան
1.8 Մտածե՞լ եք հետագայում երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին, նշեք` ինչու՞ և ի՞նչ մասնագիտություն, հիմնավորեք:
Ոչ, քանի որ երբ երկրորդ մասնագիտություն ես ձեռք բերում գրեթե անհնարին է դառնում երկուսում էլ լավագույնը լինել: Երկրորդն արդեն ոչ թե կլինի մասնագիտություն այլ պարզպես հոբբի ինչով զբաղվելուց հաճույք կստանաս ուրիշ ոչինչ:

Комментариев нет:
Отправить комментарий