четверг, 22 января 2015 г.

Ես և Նա (վերլուծություն)

Պատմվածքն ունի երկու հերոս ես-ը և նա-ն, որոնց շուրջ ծավալվում են  իրադարձությունները: Նրանք երկուսն էլ  հայտնվում են նույն իրավիճակում` սիրահարվում են անպատասխան սիրով և մերժվում են իրենց սիրած էակների կողմից, ու հեղինակը  ներկայացնում է երկու տարբեր ճակատագրեր:

Ես-ը իր ողջ կյանքը ապրել էր անհոգ, առանց վայրիվերումներիչէր տեսել զրկանքներ, երբեք ինքնուրույն դեմ հանդիման չէր կանգնել ճակատագրի դաժան մարտահրավերների առաջ և ահա մի չարաբաստիկ օր նա հայտնվեց տհաճ իրավիճակում, առաջին անգամ մերժում ստացավառաջին անգամ իրադարձությունները զարգացան ոչ իր ծրագրով, ու վրա հասավ հուսահատությունը: Մի մարդ ով երբեք չի ճաշակել դժվարություններ, ում ամեն ինչ մատուցվել է ոսկեզօծ սկուտեղով, չի հասկանում թե ինչ է կատարվում շրջապատում, թվում է թե աշխարհը շուռ է եկել, թվում է թե ամեն ինչ վերջացել է, քանի որ նա երբեք խնդիրների առաջ կանգնած չէր եղելերբեք խոչընդոտներ չէր հաղթահարել , ուստի չգիտեր ինչպես են գործում նման պայմաններում և տեղի ունեցավ առավել սարսափելին, նա գահավիժեց կյանքի անդունդը, չունենալով ուժեղ  կամային հատկություններ, նա տրվեց կյանքի հորձանուտին, իսկ կյանքը անողոք է թույլերի նկատմամբ:


Իսկ Նա-ն` Անտոնիոն, Ես-ի ամբողջովին հակադիր կերպարն  է: Նա իր կյանքում շատ էր զրկանքներ տեսել, այդ իսկ պատճառով կարողացավ աննկուն մնալ ոչ թե կոտրվել, հանձնվել այլ ուժ առնել, դիմագրավել ճակատագրի հարվածին ու շարունակել ապրել` ապացուցելու համար իր ճշմարտացիությունը: Անհավանական կարելի համարել, որ մի կարճ երկտողը կարող է շրջադարձային լինել ու մի ամբողջ կյանք փոխել, ուժ տալ բարձունքներ նվաճելու համար, թռիչքի թևեր պարգևել ու երազանքների իրականացման ճանապարհ հարթել: Չենք կարող ասել, թե ինչ կլիներ եթե Ջուլիետան այդ երկտողը չգրեր:
 Ես-ի և Նա-ի տարբերությունը կայանում է նրանում, որ Ես-ը շտապեց, առանց ծանր ու թեթև անելու նա որոշեց որ հանձնվում է իր մեջ ուժ չգտավ դիմակայելու, իսկ Անտոնիոն որոշում կայացրեց բարոյապես վրեժ լուծել: Երկտողն իր մոտ պահելով, նա վճռեց բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ  ձեռակերտ ապարանքի բարձունքից իր վրա նայող քմահաճույքն ինքը ծնկի գար: Միանգամայն ճիշտ որոշում ինչն էլ պսակվեց հաջողությամբ:  
Այստեղից հետևություն.

Կյաքը հեքիաթ չէ, ամեն ինչ չի մատուցվում սկուտեղի վրա, ճակատագիրը կարող է ամենաանսպասելի պարագաներում մեզ տհաճ անակնկալներ մատուցել, ու այդ պահին կարող է թվալ թե աշխարհը մեզնից երես է թեքել,  մենք կարող ենք մեզ դժբախտ զգալ, ապագան կթվա մշուշոտ և անհրապույր, և միայն կամային բարձր հատկություններ, հոգու տոկունություն, նպատակասլացություն ունենալու դեպքում մենք անկասկած կհաղթահարենք այդ դժվարությունը, ու մենք կհաղթենք, իսկ կյանքը սիրում է հաղթողներին:


3 комментария: