Պատմվածքն ունի երկու հերոս ես-ը և նա-ն, որոնց շուրջ ծավալվում են իրադարձությունները:
Նրանք երկուսն էլ հայտնվում են նույն իրավիճակում` սիրահարվում են անպատասխան սիրով և մերժվում են իրենց սիրած էակների կողմից, ու հեղինակը ներկայացնում է երկու տարբեր ճակատագրեր:
Ես-ը իր ողջ կյանքը ապրել էր անհոգ, առանց վայրիվերումների,
չէր տեսել զրկանքներ, երբեք ինքնուրույն դեմ հանդիման չէր կանգնել ճակատագրի դաժան մարտահրավերների առաջ և ահա մի չարաբաստիկ օր նա հայտնվեց տհաճ իրավիճակում, առաջին անգամ մերժում ստացավ, առաջին անգամ իրադարձությունները զարգացան ոչ իր ծրագրով, ու վրա հասավ հուսահատությունը: Մի մարդ ով երբեք չի ճաշակել դժվարություններ, ում ամեն ինչ մատուցվել է ոսկեզօծ սկուտեղով, չի հասկանում թե ինչ է կատարվում շրջապատում, թվում է թե աշխարհը շուռ է եկել, թվում է թե ամեն ինչ վերջացել է, քանի որ նա երբեք խնդիրների առաջ կանգնած չէր եղել, երբեք խոչընդոտներ չէր հաղթահարել , ուստի չգիտեր ինչպես են գործում նման պայմաններում և տեղի ունեցավ առավել սարսափելին, նա գահավիժեց կյանքի անդունդը, չունենալով ուժեղ
կամային հատկություններ, նա տրվեց կյանքի հորձանուտին, իսկ կյանքը անողոք է թույլերի նկատմամբ:
Իսկ Նա-ն` Անտոնիոն, Ես-ի ամբողջովին հակադիր կերպարն է: Նա իր կյանքում շատ էր զրկանքներ տեսել, այդ իսկ պատճառով կարողացավ աննկուն մնալ ոչ թե կոտրվել, հանձնվել այլ ուժ առնել, դիմագրավել ճակատագրի հարվածին ու շարունակել ապրել` ապացուցելու համար իր ճշմարտացիությունը:
Անհավանական կարելի համարել, որ մի կարճ երկտողը կարող է շրջադարձային լինել ու մի ամբողջ կյանք փոխել, ուժ տալ բարձունքներ նվաճելու համար, թռիչքի թևեր պարգևել ու երազանքների իրականացման ճանապարհ հարթել: Չենք կարող ասել, թե ինչ կլիներ եթե Ջուլիետան այդ երկտողը չգրեր:
Ես-ի և Նա-ի տարբերությունը կայանում է նրանում, որ Ես-ը շտապեց, առանց ծանր ու թեթև անելու նա որոշեց որ հանձնվում է իր մեջ ուժ չգտավ դիմակայելու, իսկ Անտոնիոն որոշում կայացրեց բարոյապես վրեժ լուծել: Երկտողն իր մոտ պահելով, նա վճռեց բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ ձեռակերտ ապարանքի բարձունքից իր վրա նայող քմահաճույքն ինքը ծնկի գար: Միանգամայն ճիշտ որոշում ինչն էլ պսակվեց հաջողությամբ:
Այստեղից հետևություն.
Շնորհակալություն մատչելի վերլուծություն տրամադրելու համար❤
ОтветитьУдалитьSnorhakalutyun shat ognec❤👌
ОтветитьУдалитьՄերսի թեմատիկիս պատրաստվելու համար😂
ОтветитьУдалить