вторник, 17 февраля 2015 г.

«Վահան Տերյան» Ուսումնական փաթեթ

§  Տերյանի ստեղծագործությունների լեզվական արվեստը
§  Նամականի
§  Տերյանը ժամանակակիցների հուշերում
§  Տերյանը իր բանաստեղծություններում
§  Միսաք Մեծարենցի  «Վայրկյան» և Վահան Տերյանի«Տխրություն» բանաստեղծությունները  (վերլուծել,բացահայտել ընդհանրությունները):

воскресенье, 1 февраля 2015 г.

Կիսամյակային ամփոփիչ աշխատանք: Խոսքի մշակույթ

1. Ո՞ր նախադասության մեջ չպետք է դրվի բութ (նախադասություւնները կետադրված չեն):
1) Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում` ով գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:
2) Այդ տափարակը վերջանում է  մի   մեծ ծովով, և ծովն անվերջ է, ու հունաց մեծերի բանաձևը անքննելի:
3)Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը` ողջունելով միջազգային գիտաժողովիմասնակիցներին և հյուրերին, նա նշեց անկայուն երևույթների հետազոտության կարևորությունը:
4) Նրանք չեն կարողանում որոշել` ջուրն է վշվշում, թե քամին:

 2.Եղիշե Չարենցի հետևյալ տողերում պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:
Հազար վարդ կբացվի աշխարի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը
1) համեմատություն
2) հանգույց
3) հակադրություն
4) հեգնանք

Կիսամյակային ամփոփիչ աշխատանք: Գրականություն

1.Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:
1) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ
2) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`
Տեսնելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
3)    -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
4) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին
Քաղցր երգանայր տաւիղն