1.Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:
1) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ…
2) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`
Տեսնելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
3) -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
4) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին
Քաղցր երգանայր տաւիղն…
2.Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:
1) «Երկիր Նաիրի»
2) «Գիշեր և հուշեր»
3) «Ոսկի հեքիաթ»
4) «Մթնշաղի անուրջներ»
3.Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:
1) Գլխավոր իրադարձությունների անուններով
2) Գլխավոր հերոսների անուններով
3) Խորհրդանիշների անուններով
4) Վերջին իրադարձությունների անունով
4.Ո՞ր շարքում են միայն Րաֆֆու վեպերը:
1) «Ծաղկած փշալարեր», «Սամվել», «Առաքյալը»
2) «Խորհրդավոր միաձնուհին», «Նամուս», «Երկիր Նաիրի»
3) «Ոսկի աքաղաղ»,«Խենթը», «Կայծեր»
4) «Նոյի ագռավը», «Դավիթ-Բեկ», «Կյորես»
5.Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:
«Ի՞նչ է թագը…Սիրո արցունքով շողացող վարդե պսակ մը անկե գեղեցիկ է…Ի՞նչ է ծիրանին. ժողովրդական արյամբ կարմրած պատանքի կտորմը` զոր դարձյալ ժողովուրդ կը կարկտե»:
1) Լևոն Շանթը
2) Պետրոս Դուրյանը
3) ԴանիելՎարուժանը
4) Գրիգոր Զոհրապը
6. Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուի համար ո՞ր բանաստեղծությունն է բնաբանի դեր կատարում:
1) «Ջարդ»
2) «Կռվի երթ»
3) «Կարոտի նամակ»
4) «Ձոն»
7. Մեջբերված խոսքերից ո՞րը Միսաք Մեծարենցինը չէ:
1) «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները` բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետքէ ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իսկապես»:
2) «Գյուղի տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այնատեն ավելի ինքնատիպ ու ապրող կ’լլայի»:
3) «Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն էր»:
4) «Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ միևնույն բանն է. երկունքն ալ արյունելով կը բաժնվին և կ’անմահանան ուրիշ էակներու մեջ»:
8. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արքայադուստրն ինչո՞ւ չի ընտրում իր համար մրցության ելած «անհաղթներից անհաղթին»:
1) Ոչ մեկը չէր խոստանում բերել ոսկի, արծաթ կամ երկնքի աստղ:
2) Կովկասի քաջերից ոչ մեկն իր սրտով չէր:
3) Ոչ մեկը չէր համարձակվում գնալ անշեջ հուրը բերելու:
4) Կարող էր «տկար լավին հաղթել մի վես տմարդի»:
9. Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:
Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ,
Վշտին հաղթելով` դարձավ իմաստուն:
1) «Մատյան ողբերգության»(ԳրիգորՆարեկացի)
2) «Բիբլիական» (Հովհաննես Շիրազ)
3) «Անլռելի զանգակատուն»(Պարույր Սևակ)
4) «Աբու-ԼալաՄահարի»(Ավետիք Իսահակյան)
10.Ո՞ւմ մասին է Ավետիք Իսահակյանը ասել.
«Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն»:
1) Հովհաննես Թումանյանի
2) Վահան Տերյանի
3) Միքայել Նալբանդյանի
4) Եղիշե Չարենցի
11.Ակ. Բակունցի ստեղծագործության վերաբերյալ տրված մտքերից որի՞ մեջ կա սխալ:
1) Իր պատմվածքներում Ակ. Բակունցը ստեղծել է մթնաձորյան ուրույն աշխարհի պատկերներ:
2) Ակ.Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», «Ալպիական մանուշակը» պատմվածքների հիմնական թեման սիրո հոգեբանությանբացահայտումն է:
3) Ակ. Բակուցն իր մի շարք պատմվածքներում պատկերել է գաղթական հայության կարոտը կորցրած հայրենիքի հանդեպ:
4) Ակ. Բակունցըգրելէինչպեսպատմվածքներ, այնպես էլ վեպեր ու վիպակներ:
12.Թվերի ո՞ր դասավորությունն է ճիշտ արտացոլում միջնադարի նշված հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը:
1) Ներսես Շնորհալի
2) Գրիգոր Նարեկացի
3) Նահապետ Քուչակ
4) Ֆրիկ
5) Սայաթ-Նովա
1) 2,4,5,1,3
2) 2,1,4,3,5
3) 1,2,3,4,5
4) 2,1,4,5,3
13.Հայ գրողների ո՞ր ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները.բացատրեցե՛ք դրանց արտահայտած նշանակությունները:
ա)մեծապատիվ մուրացկաններ
Հարուստ են, բայց մուրացկան են:
Հակոբ Պարոնյան <<Մեծապատաիվ
մուրացկաններ>> ստեղծագործությունից:
բ ) Աբու Հասանի մաշիկներ
գ) Նազարի բախտ
Հաջողակ մարդ
Հովհաննես Թումանյան <<Քաջ
Նազար>> ստեղծագործությունից:
դ) տեր Թոդիկի դպրոց
ե) ի խորոց սրտի
Սրտի խորքից
Գրիգոր Նարեկացի <<Մատյան
ողբերգության>>:
զ ) Կիկոսի մահը դառնալ
Չեղած դեպքից պատմություն սարքել:
Հովհամննես Թումանյան <<Կիկոսի մահը>>:
է)
( մեկից) քարվան կտրող դուրս չի գա
ը) նրբացուցիչ ( մեղմացուցիչ) դեպք հանցանաց
թ) դառը դատել՝ դատարկ նստել
ժ) Անբան Հուռին
ոչինչ չանող
Հովհաննես Թումանյան <<Անբան
Հուռին>>
14.Բացատրեցե՛ք «Աստվածաշունչ» մատյանից առաջ եկած հետևյալ դարձվածքների (թևավոր խոսքերի) նշանակությունը, շարադրե՛ք համապատասխան դրվագները:
ա) ձեռքերը լվանալ
1. Պատասխանատվությունը իր վրայից գցել, մի բանի մասնակցելուց հրաժարվել:
Պիղատոսը Հիսուսուսի դատաստանը հանձնում է ժողովրդին:
բ) անառակ որդի
1. Ծնողներին չհնազանդվող, հայրենի տունը լքող զավակ:
2. Չար, անկարգ, ծուռ ճանապարհով գնացող որդի:
Որդին հեռանում է տնից և, զրկանքների ու դժվարությունների մեջ հայտնվելով, վերադառնում է տուն՝ գտնելով հոր սերն ու խնամքը:
գ) արգելված պտուղ
Որևէ ցանկալի բան, որի գործածելը արգելված է մեկին:
Աստված արգելեց ուտել չարի և բարու գիտության ծառից, բայց Ադամն ու Եվան չհնազանդվեցին, որի պատճառով վտարվեցին Եդեմի պարտեզից:
դ) երեսուն արծաթ
Կաշառք:
Հուդան Քրիստոսին մատնելու համար ստացել է երեսուն արծաթ:
ե) Սոդոմ և Գոմոր
Խառնակություն, խառնաշփոթություն, իրարանցում, անառակության վայր:
Սոդոմն ու Գոմորը քաղաքներ էրն, որոնք Աստված կործանեց անառակության համար:
զ) Հուդայի համբույր
Քողարկված մատնություն, դավաճանություն`բարեկամության արտաքին ցույցով:
Հուդան Հիսուսին զինվորներին մատնեց նրան համբուրելով:
է) Նոյի ագռավ
Հատուկ հնձնարարությամբ մի տեղ ուղարկված և չվերադարձած մարդ:
Քառասնօրյա անձրևի հետո Նոյը ագռավ բաց թողեց, որպեսզի իկանա արդյոք կարող են իջնել նավից, սակայն ագռավը չվերադարձավ:
ը) բաբելոնյան աշտարակաշինություն
Աղմուկ, ժխոր, անկարգություն:
Ըստ Հին կտակարանի՝ Աստված, զայրանալով բաբելացիների դեմ, կործանեց աշտարակը և նրնց տարալեզու դարձրեց, դրահետևանքով նրանք,միմյանց լեզու չհասկանալով,իրար խռնվեցին, սկսվեց անկարգություն:
թ) քավության նոխազ
Ուրիշի մեղքերը քավելու համար անմեղ զոհ:
1. Ըստ Հին կտակարանի- ամբողջ ժողովրդի մեղքը կենդանի այծի վրա դնել, որից կենդանին սատկում էր:
2. Ըստ Նոր կտակարանի- Հիսուսը իր վրա վերցրեց բոլոր մարդկանց մեղքերը և մահացավ խաչի մահով:
15.Կարդալ սևակյան « կրակ գցող» մտքերը, դրանք հիմնամիտք դարձնելով՝ գրել աշխատանք:
Վերնագրել այն և դուրս գրել հիմնաբառերը.
Ի՞նչ է սպասում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանեմ:
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ…
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին,
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ…
Комментариев нет:
Отправить комментарий