четверг, 27 февраля 2014 г.

Քառյակներ





Հիմի բացե՛լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՛ն, հայրենի՜ ծըղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
1916

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:
1917

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Թմկաբերդի Առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Էկոլոգիա. Վերլուծական աշխատանք

1) Նշել այն բնապահպանական խնդիրները, որոնք առավել ակտուալ են Հայաստանում: Բերել կոնկրետ օրինակներ։
-Հայաստանում ամեն օր ավելանում են բնապահպանական խնդիրները։ Եթե այս հարցին լուծում չտրվի, ապա մենք կարող ենք հրաժեշտ տալ ամեն ինչին։ Ներկաիս դրութամբ Հայաստանում առավել ակտուալ բնապահպանական խնդիրներն են՝ աղբի հիմնախնդիրը և ՓՀԵԿ-երը։ Փողոցներում աղբը ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել։ Առաջինը, դա նախ գալիս է մարդկանցից ովքեր աղբը թափում են ոչ թե աղբարկղերում, այլ որտեղ պատահի։ Երկրորդն էլ այն է, որ Հայաստանում չկա «աղբի տեսակավորում» հասկացողությունը։ Եւ ՓՀԵԿ-երը, որոնք վնաս են հասցնում իրենց իսկ կառուցման օրվանից՝ սխալ կառուցում, ջրի անխնա օգտագործում և այլն։
2) Որպես Երևանի բնակիչներ, որ էկոլոգիական խնդիրներինեք ավելի շատ բախվում:
-Ես կարծում եմ, որ Երևանում բոլոր էկոլոգիական խնդիրներն էլ տեղ են գտել։ Բայց ավելի շատ աչքի են ընկնում՝ ավտոմեքենաների և գործարանների քանակի ավելացումը, ծառերի հատումը, աղբի խնդիրը։ Այսպես ասած մարդկանց չի հետաքրքրում ոչ մի կանոն և օրենք։
3) Արդյոք էկոխնդիրները և մարդու առողջությունը փոխկապակցված են:
-Էկոխնդիրները և մարդու առողջությունը միանշանակ փոխկապակցված են։ Էկոխնդիրների միջոցով մարդու առողջությունը տուժվում է։ Օրինակ՝ եթե մարդու իմունիտետը թույլ է, այն ավելի է թուլանում աղտոտված օդի պատճառով։ Իսկ պատճառ են հանդիսանում ավտոմեքենաները, գործարանները և շինարարությունները։ ԳՄՕ-ները որոնց միջոցով մարդու մոտ առաջանում են մի շարք հիվանդություններ։ …
4) Դուք ինչպես կարող եք ազդել կրտսեր դպրոցների սովորողների վրա բարձրացնելու էկոկրթությունը:
-Կրտսեր դպրոցի սովորողների էկոկրթությունը բարձրացնելու համար պետք է նրանց հետ դասեր անց կացնել, խորհուրդ տալ, որ ոչ պետքական իրերը կարելի է օգտագործել հետաքրքիր կոմպոզիցիաներում։

Վահան Տերյան։ -Կենսագրություն

                                          
(1885-1920)

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականին Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա՝ Ախալքալակի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը: 1906 թվականին, ավարտելով ճեմարանը, ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-17 թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: Ապրելով բոտն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում է ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին: Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիգիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից, և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանր: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծը իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում:

среда, 26 февраля 2014 г.

My lovely sport









My lovely sport is Tennis. When i was 6 i starded going tennis and i continue6 years in Master class. My lovely players are Rafael Nadal and Reoger Federer. I will ask you a history of tennis. So let's start. Tennis is an Olympic sport and is played at all levels of society and at all ages. The sport can be played by anyone who can hold a racquet, including wheelchair users. The modern game of tennis originated in Birmingham, England, in the late 19th century as "lawn tennis". It had close connections both to various field "lawn" games such as croquet and bowls as well as to the older racquet sport of real tennis. During most of the 19th-century in fact, the term "tennis" referred to real tennis, not lawn tennis: for example, in Disraeli's novel Sybil (1845), Lord Eugene De Vere announces that he will "go down to Hampton Court and play tennis."
The rules of tennis have changed little since the 1890s. Two exceptions are that from 1908 to 1961 the server had to keep one foot on the ground at all times, and the adoption of the tie-break in the 1970s. A recent addition to professional tennis has been the adoption of electronic review technology coupled with a point challenge system, which allows a player to contest the line call of a poin

Eating at home or eating out



Nowadays people are very busy . And they don’t have time to eat at home . But nowadays that isn’t problem. Fast food is very good for those who haven’t time for spend to eat. Yes everyone knows that fast food is not healthy. On the other hand it is a good solution for that problem because at break people can’t go home and eat at home. Fast food is chipper and faster. And you can take that food and eat that at workplace. Many people eat fast food wile drive a car and we can say that a lot of traffic jams are born from fast food. But if we have time we will eat at home because at the time of cook we see what it contain. And at home you use a organic food. So we will eat at home we will organic things.  But if we haven’t   time we can eat fast food but it won’t be very often. 

понедельник, 24 февраля 2014 г.

Հովհաննես Թումանյանը

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։

1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում։ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ։


1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը,Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.։

1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։


1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայիհիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

четверг, 13 февраля 2014 г.

ՄԻԽԱԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ

                                                     
Դերասան, հումորիստ, սցենարիստ
Նշան Գալստյան

Ծնվել է 1979թ. հոկտեմբերի 25-ին, Սոչիում: Վաղ հասակից երգել, պարել ու ասմունքել է: Սովորել է Սոչիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա` 5 տարի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Զբաղվել է «Ձյուդո» մարզաձևով: Հինգերորդ դասարանը ավարտելուց հետո, տեղափոխվել է թիվ 8 գիմնազիա, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել` իր ստեղծած Վիննի-Պուխի դերով: 10-րդ դասարանից ընդգրկվել է դպրոցական ՈւՀԱ (КВН) թիմում, դարձել է թիմի կապիտանը և հաղթանակներ տարել մարզի դպրոցական ու բուհական թմերի հետ խաղերում: 1996թ. ավարտել է դպրոցը և ընդունվել բժշկական ուսումնարան, որից հետո` Սոչիի Տուրիզմի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այդ ընթացքում արդեն խաղում էր «Утомлённые солнцем» ՈւՀԱ թիմում, որի հետ մասնակցել է բարձրագույն լիգայի խաղերին: Զբաղվածության պատճառով կիսատ է թողել ուսումը և 2002թ. դարձել է թիմի կապիտանը: 2003թ. թիմը դարձել է հաղթող, իսկ 2004, 2005 և 2009թթ` ՈւՀԱ ամառային չեմպիոնատի հաղթող: 2006թ-ից, որպես դերասան, մասնակցում է ռուսական «Նաշա Ռաշա» հումորային հեռուստանախագծին, ինչպես նաև` բազմաթիվ այլ հեռուստատեսային նախագծերի, հաղորդումներ` որպես դերասան, ժյուրիի անդամ: Նկարահանվել է ավելի քան 10 ֆիլմերում` «Հիտլեր կապուտ», «Հղիները», «Ամենալավ ֆիլմ», «Զայցև+1», «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի», «Այն նույն Կառլսոնը» և այլն: 2011թ. ընդունվել է Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիա:

ԱՎՈ ՈՒՎԵԶՅԱՆ

                                                          ԱՎՈ ՈՒՎԵԶՅԱՆ

Կոմպոզիտոր, գործարար


Ծնվել է 1926թ. մարտի 22-ին, Բեյրութում: Հայրը եղել է Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը: 16 տարեկանում ստեղծել է ջազ խումբ և նվագել է Լիբանանում, այնուհետև` Բաղդադում և Թեհրանում, որտեղ նրան նկատել է շահ Ռեզա Փեհլևին: Վերջինիս շնորհիվ մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Նյու Յորքի «Ջուլիարդ» հայտնի երաժշտական դպրոց: 1958թ. ամուսնացել է և աները նրան ծանոթացրել է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ: Մի քանի տարի հետո իր «Կոտրված կիթառ» երաժշտական գործը ներկայացրել է Սինատրային: Վերջինս հավանել է երգը, բայց որոշել է փոխել դրա բառերը: Այսպես է ծնվել աշխարհահռչակ «Strangers in the night» երգը: Հետագայում մեկնել է Պուերտո-Ռիկո, որտեղ ստեղծել է խումբ, որի հետ նվագել է կուրորտային ռեստորաններում: Այնտեղ հանդիպել է շվեցարահայ Ժակ Մելքոնյանի հետ, ով առաջարկել է նրան զբաղվել սիգարների արտադրությամբ: 1988թ. 10 տուփ իր սիգարներից ուղարկել է աշխարհահռչակ «Դավիդոֆ» ընկերություն: Սիգարները շատ արագ վաճառվել են, որից հետո ընկերությունը նոր պատվեր է արել և սկսել համագործակցել ընկերության հետ: 1996թ. «Դավիդոֆը» 10 միլիոն դոլարով գնել է «Ավո» սիգարային բրենդի իրավունքները: 2000թ. ստեղծել է «Ավո Մադուրո» սիգարները: Երբեք չի բաժանվել երաժշտությունից: Բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ:

среда, 12 февраля 2014 г.

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

                                                           ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասան, դրամատուրգ


Ծնվել է 1959թ. փետրվարի 27-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի արդյունաբերական դիզայնի բաժինը: 1985թ. վերադարձել է ծառայությունից և ընկերների հետ ստեղծել է «Ոզնի» երգիծական հանդեսին կից «Երիտասարդ ոզնիներ» երգիծական թատերախումբը, որն 1988թ. ստացել է պաշտոնական կարգավիճակ` «Ոզնիներ» թատրոն ստուդիա: 1988-92թթ գրել և բեմադրել է շուրջ կես տասնյակի չափ հասնող ներկայացումներ, որոնք իրենց քաղաքական համարձակությամբ մեծ աղմուկ են բարձրացրել Երևանի թատերական կյանքում: 1990թ. «Ոզնիներ» թատերախմբի հետ առաջին անգամ հյուրախաղով հանդես է եկել Փարիզում` «Հեռուստատեսային կատակներ» ներկայացումով: 1989-97թթ նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում: 1992թ-ից բնազկվում է Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցում է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում: 1996-97թթ կրկին հանդես է եկել «Ոզնիներ» թատրեախմբի հետ, 1997-2000թթ` դուետներով, որոնցից են` «Հայ եմ ես, հայ ես դու» (Չուկոյի հետ, Լոս Անջելես, 1997թ.), «Մեր մանկության մանգոն» (Արամոյի հետ, Երևան, 1998թ.), «Ծերունին և սովը» (Խորեն Աբրահամյանի հետ, Երևան, 1999թ.): 2000թ-ից հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր` ամփոփված շոուի մեջ: Ներկայացումներից են` «1000 ու մի ելք» (2000թ.), «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Between two mountains» (անգլերեն լեզվով, 2002թ., ԱՄՆ), «One Vartan show» (ֆրանսերեն լեզվով, 2003թ., Փարիզ), «Կրակի մեջ» (2003թ.), «Բենեֆիս 1» (2003թ.), «Ցմահ բանտարկյալները» (2004թ., 2009թ.), «Վերելք» (2005թ., նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին), «Ի՞նչ անել» (2006թ.),«Շնորհավոր նոր տարի կամ Բենեֆիս 2» (2006թ.), «Սեր և ատելություն» (2008թ.), «Օրեր, գույներ, ճակատագիր» (2009թ.), «Խոստովանություն թատրոնում» (2009թ.), «Ճակատագրի կատակներ» (2010թ.), «Սեռասարսափ» (2011թ.), «Պարոնայք 50-50» (2012թ.): Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Կանադա, Բելգիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Կիպրոս և այլուր: Ունի բազմաթիվ թատերական ձևավորումներ, մասնակցել է ցուցահանդեսների Երևանում և Մոսկվայում: 2009թ. Երևանում հանդես է եկել իր նոր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Նվագում է բազմաթիվ երաժշտական գործիքներ` դաշնամուր, կիթառ, բաս, շեփոր, շրթհարմոն, շվիկ: 2012թ. հրատարակել է «Օրեր, գույներ, ճակատագիր» խորագրով ինքնակենսագրականը, որտեղ ներկայացված է հեղինակի գեղանկարչական աշխատանքներն ու բանաստեղծությունները:

вторник, 11 февраля 2014 г.

                                                       ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆ


Հաղորդավար, հումորիստ, երաժիշտ

Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 20-ին, Գյումրիում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: 2010թ. ավարտել է Երևանի ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը: 2007-10թթ եղել «32 ատամ ակումբ» հումորային նախագծի անդամ` որպես սցենարիստ և դերասան: 2009-10թթ «Արմենիա» հեռուստաընկերությունում եղել է «3 պատ» իմպրովիզացիոն շոու-ծրագրի համահեղինակը և վարողը: 2009-10թթ «Դար 21» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ալո Գարիկ» երաժշտական շոուն: 2010թ. խաղացել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում: 2010թ-ից աշխատում է «Վիտամին» պրոդյուսերական կենտրոնում` որպես «Վիտամին ակումբ» հումորային շոուի վարող, դերասան և սցենարիստ: Եղել է նաև «Հարց չկա» շոու-ծրագրի հեղինակ, համասցենարիստ և վարող, «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծում` որպես ժյուրիի անդամ, «Հայսուպերսթար» նախագծում` որպես երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ: 2009թ. թողարկել է իր առաջին «Inquam» ձայնասկավառակը: 2011թ. ստեղծել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը: Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի, ինչպես նաև «Վիտամին ակումբ» շոու-ծրագրի երգի հեղինակն է: 2012թ. հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ:

среда, 5 февраля 2014 г.

Can children learn to become intelligent watch TV

           
Nowadays on TV we watch a lot of program’s which can teach us everything .There is a question ‘Can TV bring up children intelligent?
Nowadays in TV we can see everything: Animal’s life, films, serials, since…
I think parents can’t let their children watch TV because they can see there action which can bring up our children aggressive. Parents can watch TV for children’s .Which can bring up their children’s more pollute, smarter and clever. In that channel’s parents can learn how to make a food for children which can help children to bring up healthy .That channels teach our parents how to tutor their children.

In my opinion parents can let their children watch TV but only that channel which is only for children.