Դերասան, հումորիստ, սցենարիստ
Նշան Գալստյան
Ծնվել է 1979թ. հոկտեմբերի 25-ին, Սոչիում: Վաղ հասակից երգել, պարել ու ասմունքել է: Սովորել է Սոչիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա` 5 տարի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Զբաղվել է «Ձյուդո» մարզաձևով: Հինգերորդ դասարանը ավարտելուց հետո, տեղափոխվել է թիվ 8 գիմնազիա, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել` իր ստեղծած Վիննի-Պուխի դերով: 10-րդ դասարանից ընդգրկվել է դպրոցական ՈւՀԱ (КВН) թիմում, դարձել է թիմի կապիտանը և հաղթանակներ տարել մարզի դպրոցական ու բուհական թմերի հետ խաղերում: 1996թ. ավարտել է դպրոցը և ընդունվել բժշկական ուսումնարան, որից հետո` Սոչիի Տուրիզմի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Այդ ընթացքում արդեն խաղում էր «Утомлённые солнцем» ՈւՀԱ թիմում, որի հետ մասնակցել է բարձրագույն լիգայի խաղերին: Զբաղվածության պատճառով կիսատ է թողել ուսումը և 2002թ. դարձել է թիմի կապիտանը: 2003թ. թիմը դարձել է հաղթող, իսկ 2004, 2005 և 2009թթ` ՈւՀԱ ամառային չեմպիոնատի հաղթող: 2006թ-ից, որպես դերասան, մասնակցում է ռուսական «Նաշա Ռաշա» հումորային հեռուստանախագծին, ինչպես նաև` բազմաթիվ այլ հեռուստատեսային նախագծերի, հաղորդումներ` որպես դերասան, ժյուրիի անդամ: Նկարահանվել է ավելի քան 10 ֆիլմերում` «Հիտլեր կապուտ», «Հղիները», «Ամենալավ ֆիլմ», «Զայցև+1», «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի», «Այն նույն Կառլսոնը» և այլն: 2011թ. ընդունվել է Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիա:

Комментариев нет:
Отправить комментарий