ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆ

Հաղորդավար, հումորիստ, երաժիշտ
Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 20-ին, Գյումրիում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: 2010թ. ավարտել է Երևանի ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը: 2007-10թթ եղել «32 ատամ ակումբ» հումորային նախագծի անդամ` որպես սցենարիստ և դերասան: 2009-10թթ «Արմենիա» հեռուստաընկերությունում եղել է «3 պատ» իմպրովիզացիոն շոու-ծրագրի համահեղինակը և վարողը: 2009-10թթ «Դար 21» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ալո Գարիկ» երաժշտական շոուն: 2010թ. խաղացել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում: 2010թ-ից աշխատում է «Վիտամին» պրոդյուսերական կենտրոնում` որպես «Վիտամին ակումբ» հումորային շոուի վարող, դերասան և սցենարիստ: Եղել է նաև «Հարց չկա» շոու-ծրագրի հեղինակ, համասցենարիստ և վարող, «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծում` որպես ժյուրիի անդամ, «Հայսուպերսթար» նախագծում` որպես երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ: 2009թ. թողարկել է իր առաջին «Inquam» ձայնասկավառակը: 2011թ. ստեղծել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը: Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի, ինչպես նաև «Վիտամին ակումբ» շոու-ծրագրի երգի հեղինակն է: 2012թ. հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ:

Комментариев нет:
Отправить комментарий