суббота, 31 мая 2014 г.

Պապ թագավոր

Պապ թագավորի գահակալումը.
Երբ հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի պաշարման տակ,այդ ժամանակ գահ է բարձրանում Պապ թագավորը՝ (370-374) թթ.Արշակ Բ-ի և Փառանձեմ թագուհու որդին: Արշակ Բ-ն գտնվում էր գերության մեջ Անհուշ բանտում՝ Շապուհի կողմից, թագուհին էլ գերության մեջ էր Երազգավորսում: Անմարդկային խոշտանգումների ենթարկելով՝ սպարապետին: Տարբեր տիպի կտտանքների ու հալածանքներից հետո սպարապետին տիկ են անում, կախելով Արշակի առաջ, իսկ այդ ժամանակ կաթողիկոսը շարունակում էո կառուցել եկեղեցիներ: Պարսիկները, Մերուժանը և Վահանը երկրի տարբեր վայրերում ավերածություններ էին կատարում,ատրուշաներ կառուցում և հայերին բռնի ուժով պարտադրում մազդեզականության: Երկիրը շատ ծանր վիճակում էր:  Հայոց սպարապետ է դառնում Մուշեղը՝ Վասակ Մամիկոնյանի որդին: Մուշեղ սպարապետը շրջում էր երկրում և քանդում պարսիկների և հայրենիքը ուրացողների կառուցած մազդեզական ատրուշաները: Պապ թագավորը տեր է կանգնում Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին, երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, կարգի բերում պետության գործերը: 371թ.-ին Բագրևան գավառի Ձիրավի դաշտում Պապ թագավորը մարտավարության բոլոր կանոներով հայ-հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է վճռական ճակատամարտի, հայոց զորքի թիվը մոտավորապես 90 հազար էր: Լուսադեմին սկսվում է ձիրավի ճակատամարտը Ներսես կաթողիկոսն էլ հայոց հաղթանակի համար աղոթում է Նպատ լեռան վրա: Մուշեղի և Պապի զորագնդերը հաջողությամբ հաղթանակում են ճակատամարտը: 372թ-ին Շապուհը զորքով ներխուժում է դեպի Գանձա իսկ Մուշեղը լուր ստանալով անմիջապես մարտի է նետվում և ջախջախում պարսկական ուժերին: Երկրում  վերականգնվում է խաղաղություն: 

Օրհան Փամուկ - Հորս Ճամպրուկը (վերլուծություն)

Ընթերցելով տարբեր բազմաբնույթ գրականություն, հանգել եմ այն մտքին, որ գրողները շատ նրբանկատ, խորիմաստ, մտազբաղ մարդիկ են: Նրանք կյանքը՝ միջավայրը ընկալում են յուրովի և յուրովի էլ ներկայացնում են ընթերցողին: Շատ կարևոր է թէ ինչպես են գրողներն այդ ապրումներն ու զգացմունքներն ընթերցողին հաղորդում: Տվյալ գրվածքում տղան ընթերցելով հոր ստեղծագործությունները իր երախտագիտության խոսքն է հայտնում հորը իր ապրած կյանքի համար: Ճամպրուկը, Ճամպրուկի բույրը որպես անցյալի հիշողություններ թույլ էին տալիս ստեղծագործել, վերապրել արտահայտվել իր և շրջապատող աշխարհի մասին: Անընդհատ մեկուսանալով իր ներաշխարհում,ստեղծվում է գրողին բնորոշ մի պատմություն, որն ուզում էր պատմել իր կյանքը Թուրքիայում:

Խուլիո Կորտասար «Դեղին ծաղիկը» (վերլուծություն)

Հեղինակի զրուղցակիցը համարում էր,որ մարդ անմահ է, հանկարծակի հանդիպելով քո նմանակին զգում ես,որ մարդ անմահ է։ Նրանց միջև սկսվեց հայտնության նման ձևաորվեց  որպես երկրաչափական խիստ կառուցվածք,որը մարդիկ կոչում են ”ճակատագիր” բառով։Նա համարում էր Լյուկը մի անգամ ծնված նա էր,մենք ամենքս անմահ ենք։Նա Լյուկին նմանեցնում էր այն ամեն ինչով թե շարժ ու ձևով, թե բոլոր դետալներո թե պահոլաձևով թե ձայնով և թե մանկության տարիներին կատարված իրադարձություներով։Սակայն հասկանալով, որ Լյուկը մահացել է, նա ամեն ուր որոնում էր Լյուկին կամ էլ Լյուկի նմանակին նույնիսկ ծաղկի մեջ,որպեսզի ասի՝շարունակիր անիմաստ կյանքդ,հիմար կյանքդ,անհաջող կյանքդ։
Կարծիք՝ Ես համամիտ չեմ ասվածին,եթե մարդ գտնում է իր նմանակին, իր սխալներով,իր ապրելաձևով նույն մարդուն նա պետք է ջանք թափի,փոխելու,լավացնելու անընդհատ դժվար խնդիրները լուծելով զարգացնելով,ոչ թե ճակատագրին հավատալով ու անիմաստ կյանք ունենալով ապրել անընդատ կրկնելով անհաջող ու հիմար կյանքը։