Ընթերցելով տարբեր բազմաբնույթ գրականություն, հանգել եմ այն մտքին, որ գրողները շատ նրբանկատ, խորիմաստ, մտազբաղ մարդիկ են: Նրանք կյանքը՝ միջավայրը ընկալում են յուրովի և յուրովի էլ ներկայացնում են ընթերցողին: Շատ կարևոր է թէ ինչպես են գրողներն այդ ապրումներն ու զգացմունքներն ընթերցողին հաղորդում: Տվյալ գրվածքում տղան ընթերցելով հոր ստեղծագործությունները իր երախտագիտության խոսքն է հայտնում հորը իր ապրած կյանքի համար: Ճամպրուկը, Ճամպրուկի բույրը որպես անցյալի հիշողություններ թույլ էին տալիս ստեղծագործել, վերապրել արտահայտվել իր և շրջապատող աշխարհի մասին: Անընդհատ մեկուսանալով իր ներաշխարհում,ստեղծվում է գրողին բնորոշ մի պատմություն, որն ուզում էր պատմել իր կյանքը Թուրքիայում:
Комментариев нет:
Отправить комментарий