Սողանքների (լոկալ երկրաշարժեր) մեծ մասն առաջանում է մարդու անզգույշ գործունեության հետևանքով: Առանց տեղանքի մասնագիտական հետազոտության կառուցվում են շենքեր և ճանապարհներ, փորվում են հանքեր և թունելներ ինչն իր հերթին թուլացնում է հողի մի քանի շերտ ինչի հետևանքով մեծանում է սողանքի հավանականությունը: Բայց սողանքները ցավոք սրտի միայն ձեռակերտ չեն լինում:
Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ
սողանքը լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի
չափերի ապարազանգվածի տեղաշարժն է , որը կատարվում է ծանրության ուժի, ջրադինամիկ
ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ
տեխնածին ցնցումների եւ այլ ուժերի ազդեցությունից: Հայաստանը
սողանքավտանգ երկիր է. մեզ մոտ 3000-ից ավելի սողանքներ կան, որոնցից 2500-ը
գրանցված են եւ անձնագրեր ունեն: Ակտիվ սողանքայինտարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ,Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլբնակավայրեր