
воскресенье, 26 октября 2014 г.
Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

среда, 8 октября 2014 г.
Ինչու են մարդիկ խախտում օրենքները
Օրինախախտությունը մարդկանց ծանոթ է եղել դեռ վաղ ժամանակներից: Մարդկությանը հայտնի առաջին օրինազանցը Կայենն է, ով սպանեց իր հարազատ եղբորը՝ Աբելին, նախանձից ելնելով:
Տարբեր պետություններում տարբեր ժամանակահատվածներում օրինազանցության ցուցանիշները փոփոխվում են: Դա ունի պարզ բացատրություն, հանցավորության մակարդակը և ժողովրդի սոցիալական վիճակը խիստ փոխկապակցված են իրար:
вторник, 7 октября 2014 г.
«Ճաշից հետո» - վերլուծություն
Ճաշից հետո տղան մտնում է իր սենյակը և որոշում գիրք կարդալ,սակայն ծնողների մուտքը սենյակ,նրան ընդհատում է: Ծնողները նրան կարգադրում են շանը զբոսանքի տանի: Պատմվածքի անհայտ կենդանին ամենայն հավանականությամբ շուն էր:Այդ պահին դա ամենատհաճ բանն էր տղայի համար: Նա փորձեց հակաճառել,խնդրեց իրեն հանգիստ թողնել,բայց ակնթարթ տևող հոր ազդեցիկ հայացքից հետո նա վեր կացավ և սկսեց հագնվել:
четверг, 18 сентября 2014 г.
ՕՐԱՍԻՈ ԿԻՐՈԳԱ- ԱԴԱՄԱՆԴԸ (վերլուծություն)
Ինչպես ասում էր մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը`
-Ինչը կհաղթի կյանքում հերոսին թե չլինեն կինն ու գինին:
Այս պատմությունը դրա վառ ապացույցն է: Քասիմը ոսկերիչ էր, աշխատում էր անվանի տների համար: Քասիմի ձեռքերի նման հմտություն ունեցող մարդիկ շատ քիչ էին: Նա իր կյանքում ուներ մի <<թույլ կողմ>>`Մարիան` իր շահամոլ, եսասեր և նյութապաշտ կինը: Նա ուշադրություն էր դարձնում ամուսնուն միայն այն ժամանակ երբ նա իր համար ինչ-որ զարդ էր պատրաստում :Մնացած դեպքերում կամ խանգարում էր կամ կռիվ սարքում` երբ Քասիմը չէր տալիս այդ զարդը Մարիային հայելու առաջ զմայլվելու համար:
-Ինչը կհաղթի կյանքում հերոսին թե չլինեն կինն ու գինին:
Այս պատմությունը դրա վառ ապացույցն է: Քասիմը ոսկերիչ էր, աշխատում էր անվանի տների համար: Քասիմի ձեռքերի նման հմտություն ունեցող մարդիկ շատ քիչ էին: Նա իր կյանքում ուներ մի <<թույլ կողմ>>`Մարիան` իր շահամոլ, եսասեր և նյութապաշտ կինը: Նա ուշադրություն էր դարձնում ամուսնուն միայն այն ժամանակ երբ նա իր համար ինչ-որ զարդ էր պատրաստում :Մնացած դեպքերում կամ խանգարում էր կամ կռիվ սարքում` երբ Քասիմը չէր տալիս այդ զարդը Մարիային հայելու առաջ զմայլվելու համար:
понедельник, 15 сентября 2014 г.
Out and about
A)
Exchanging houses is a good idea for holidays because you comunicate a
different kind of people and if you want to know anything about that country
you know from that people with whose you live beause you see how they live and what they say about that country . Or if you want to see a historical or famous places on that
country you will rent a house near that places.
B;C)The best ways of contacting with a man you rent his house are e-mail or phone. With e-mail you can see the home where you will spend your holidays. You e-mail him a photo a group of people who will stay his house. Or take a questions for example house woner hate animal's he can ask are there any animals.
B;C)The best ways of contacting with a man you rent his house are e-mail or phone. With e-mail you can see the home where you will spend your holidays. You e-mail him a photo a group of people who will stay his house. Or take a questions for example house woner hate animal's he can ask are there any animals.
суббота, 5 июля 2014 г.
суббота, 28 июня 2014 г.
Մասլոուի բուրգ
Առաջին աստիճան- Ֆիզիոլոգիական պահանջ
Այս բուրգի հիմքում ընկած է Ֆիզիոլոգիական պահանջը որը բնորոշ է առաջինը՝ մարդկանց, իսկ հետո արդեն մնացած կենդանի օրգանիզմներին: Դրանք պետք է բավարարվեն որպեսզի մարդ կարողանա գոյատևել: Այդ պահանջներն են՝
քնելը, շնչելը, սնվելը և մնացած այն բոլոր պահանջները որոնոք ստեղծվում են մարդու օրգանիզմի կողմից: Կգտնվեն մարդիկ, ովքեր կանվանեն այդ պահանջները ստորադասական և բնազդային, բայց առանց այդ պահանջների բավարարման մարդը չի կարող հասնել բարձր նպատակների: Այլ բառերով ասած, եթե մարդը զգում է սնվելու պահանջ, դժվար թե մտածի ձայնի արագությունը գերազանցող ավտոմեքենա պատռաստելու մասին: Եվ հենց այս պահանջներն են ստիպում մարդուն աշխատել և վաստակած գումարով ձեռք բերել հագուստ, սնունդ և մի շարք այլ բաներ:
Երկրորդ աստիճան-անվտանգություն
Բուրգի երկրորդ աստիճանում է գտնվում անվտանգության և ապահովության պահանջը: Եվ այստեղ լավ օրինակ կլինեն մանուկները: Երեխաները, ունենալով մինիմալ գիտակցություն, Ֆիիզիոլոգիական պահանջները բավարարելուց հետո, բնազդաբար ձգտում են ստանալ պաշտպանություն, և բավարարել դա կարող է միայն մոր տաքությունը: Նույնը տեղի է ունենում և հասուն ժամանակ: Առանց հոգեկան շեղումների մարդկանց մոտ այն դրսևորվում է փափուկ ձևով:Եթե մեզնից ինչ-որ մեկը ունենա բավականին սհատ գումար նա կսկսի մտածել պահել մի վայրում վորտեղ ապահով օրինակ՝ բանկում, կամ կգտնի ուրիշ տարբերակներ գումարը պահպանելու համար:
Երրորդ աստիճան-Սեր/Պատկանելիություն
Երրորդ աստիճան-Սեր/Պատկանելիություն
Այս պահանջը դրսևորվում է նրանով, որ մարդը ձգտում է պատկանել որևէ մարդկանց խմբի որտեղ նա կարող է գտնել համախոհների և կարող է լինել սիրված: Եվ հենց այս պատճառով մարդիկ փորձում են հաստատել լավ հարաբերություններ ծանոթների հետ, նրանք փնտրում են կողակիցներ ընտանիքում, բիզնեսում և այլն:
Չորրորդ աստիճան- Պատիվ
Երբ
նախորդ պահանջը լիովին բավարարված է, մարդը սկսում է մտածել այլ բաների մասին որոնցից է ՝ հարգանք կամ վստահություն ձեռք բերելը, և մի շարք այլ բաներ: Սրանից հետո արդեն վստահ լինելով իր վրա, մարդ սկսում է ձգտել իր նպատակներին հասնելու համար :
Հինգերորդ աստիճան- հոգևոր պահանջ
Հինգերորդ աստիճան- հոգևոր պահանջ
Բուրգի վերջին աստիճանը դա հոգևոր պահանջն է: Հենց դա էլ ստիպում է մարդուն ստեղծագործել, հաճախել թատրոններ և թանգարաններ, կարդալ բազմատեսակ գրքեր որպեսզի բավարարի իր հոգևոր պահանջը : Դրանից բացի մարդիկ, որոնք բավարարել են իրենց ցածր մակարդակների պահանջները, հասնելով հինգերորդին, փորձում են գտնել կյանքի իմաստը, ճանաչել շրջապատող աշխարհը, պաշտպանել իրենց տեսակետները, կռվել արդարության համար:
Подписаться на:
Сообщения (Atom)