Նար-Դոսը քննադատական ռթեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝ ժամանակի գրական հայերենի բարձրակետը:
Նար-Դոսը (նարդոս ծաղկի անունից է, իսկական անուն-ազգանունը՝ Միքայել Հովհաննիսյան) սովորել է Թիֆլիսի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիայում: Հետագայում ինքնակրթությամբ հարստացրել է գիտելիքները. կարդացել է հայ գրողների գործերը, հրապուրվել անտիկ ու Վերածննդի շրջանի մշակույթներով, փիլիսոփայական, գեղագիտական ուսմունքներով, XIX դարի եվրոպական և ռուսական գրականությամբ: Նար-Դոսը երկար տարիներ, կարիքից դրդված, չնչին վաստակով պաշտոնավարել է «Նոր դար» թերթում, որտեղ էլ տպագրվել են գրողի առաջին ստեղծագործությունները: