суббота, 31 мая 2014 г.

Պապ թագավոր

Պապ թագավորի գահակալումը.
Երբ հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի պաշարման տակ,այդ ժամանակ գահ է բարձրանում Պապ թագավորը՝ (370-374) թթ.Արշակ Բ-ի և Փառանձեմ թագուհու որդին: Արշակ Բ-ն գտնվում էր գերության մեջ Անհուշ բանտում՝ Շապուհի կողմից, թագուհին էլ գերության մեջ էր Երազգավորսում: Անմարդկային խոշտանգումների ենթարկելով՝ սպարապետին: Տարբեր տիպի կտտանքների ու հալածանքներից հետո սպարապետին տիկ են անում, կախելով Արշակի առաջ, իսկ այդ ժամանակ կաթողիկոսը շարունակում էո կառուցել եկեղեցիներ: Պարսիկները, Մերուժանը և Վահանը երկրի տարբեր վայրերում ավերածություններ էին կատարում,ատրուշաներ կառուցում և հայերին բռնի ուժով պարտադրում մազդեզականության: Երկիրը շատ ծանր վիճակում էր:  Հայոց սպարապետ է դառնում Մուշեղը՝ Վասակ Մամիկոնյանի որդին: Մուշեղ սպարապետը շրջում էր երկրում և քանդում պարսիկների և հայրենիքը ուրացողների կառուցած մազդեզական ատրուշաները: Պապ թագավորը տեր է կանգնում Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին, երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, կարգի բերում պետության գործերը: 371թ.-ին Բագրևան գավառի Ձիրավի դաշտում Պապ թագավորը մարտավարության բոլոր կանոներով հայ-հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է վճռական ճակատամարտի, հայոց զորքի թիվը մոտավորապես 90 հազար էր: Լուսադեմին սկսվում է ձիրավի ճակատամարտը Ներսես կաթողիկոսն էլ հայոց հաղթանակի համար աղոթում է Նպատ լեռան վրա: Մուշեղի և Պապի զորագնդերը հաջողությամբ հաղթանակում են ճակատամարտը: 372թ-ին Շապուհը զորքով ներխուժում է դեպի Գանձա իսկ Մուշեղը լուր ստանալով անմիջապես մարտի է նետվում և ջախջախում պարսկական ուժերին: Երկրում  վերականգնվում է խաղաղություն: 

Օրհան Փամուկ - Հորս Ճամպրուկը (վերլուծություն)

Ընթերցելով տարբեր բազմաբնույթ գրականություն, հանգել եմ այն մտքին, որ գրողները շատ նրբանկատ, խորիմաստ, մտազբաղ մարդիկ են: Նրանք կյանքը՝ միջավայրը ընկալում են յուրովի և յուրովի էլ ներկայացնում են ընթերցողին: Շատ կարևոր է թէ ինչպես են գրողներն այդ ապրումներն ու զգացմունքներն ընթերցողին հաղորդում: Տվյալ գրվածքում տղան ընթերցելով հոր ստեղծագործությունները իր երախտագիտության խոսքն է հայտնում հորը իր ապրած կյանքի համար: Ճամպրուկը, Ճամպրուկի բույրը որպես անցյալի հիշողություններ թույլ էին տալիս ստեղծագործել, վերապրել արտահայտվել իր և շրջապատող աշխարհի մասին: Անընդհատ մեկուսանալով իր ներաշխարհում,ստեղծվում է գրողին բնորոշ մի պատմություն, որն ուզում էր պատմել իր կյանքը Թուրքիայում:

Խուլիո Կորտասար «Դեղին ծաղիկը» (վերլուծություն)

Հեղինակի զրուղցակիցը համարում էր,որ մարդ անմահ է, հանկարծակի հանդիպելով քո նմանակին զգում ես,որ մարդ անմահ է։ Նրանց միջև սկսվեց հայտնության նման ձևաորվեց  որպես երկրաչափական խիստ կառուցվածք,որը մարդիկ կոչում են ”ճակատագիր” բառով։Նա համարում էր Լյուկը մի անգամ ծնված նա էր,մենք ամենքս անմահ ենք։Նա Լյուկին նմանեցնում էր այն ամեն ինչով թե շարժ ու ձևով, թե բոլոր դետալներո թե պահոլաձևով թե ձայնով և թե մանկության տարիներին կատարված իրադարձություներով։Սակայն հասկանալով, որ Լյուկը մահացել է, նա ամեն ուր որոնում էր Լյուկին կամ էլ Լյուկի նմանակին նույնիսկ ծաղկի մեջ,որպեսզի ասի՝շարունակիր անիմաստ կյանքդ,հիմար կյանքդ,անհաջող կյանքդ։
Կարծիք՝ Ես համամիտ չեմ ասվածին,եթե մարդ գտնում է իր նմանակին, իր սխալներով,իր ապրելաձևով նույն մարդուն նա պետք է ջանք թափի,փոխելու,լավացնելու անընդհատ դժվար խնդիրները լուծելով զարգացնելով,ոչ թե ճակատագրին հավատալով ու անիմաստ կյանք ունենալով ապրել անընդատ կրկնելով անհաջող ու հիմար կյանքը։

среда, 9 апреля 2014 г.

Իրական թվեր

  1.Ո՞րն է իրական թվերը բազմությունը։
Դրական տասնորդական կոտորակները, բացասական տասնորդական կոտորակները և զրոն կազմում են իրական թվերի բազմությունը

2.Ի՞նչ  տառով են նշանակում իրական թվերի բազմությունը։
Պատասխան՝
Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով։

вторник, 8 апреля 2014 г.

Բնական թվերը

1)Ո՞րոնք են բնական թվերը։

Այն թվերը որոնց օգնությամ մենք հաշվում ենք առարկանները կոչվում են բնական թվեր
Օրինակ՝ 1;2;3;4…

2)Ի՞նչ տառով են նշանակում բնական թվերի բազմությունը։

Բնական թվերի բազմությունը նշանակում են N տառով որը եկել է Natural(բնական)բառից։
Օրինակ՝ N-{1,2,3…}


ՋԷԿ-եր, ՀԷկ-եր, ԱԵԿ-ներ և այլընտրանքային եներգիա

ՀԷԿ.Ջրի հոսքի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների եւ սարքավորումների համալիր: Ջրէկները կառուցում են հիմնականում մեծ, ջրառատ, կամ լեռնային արագահոս գետերի վրա:ՀԷԿ-երը լինում են խոշոր(250 ՄՎտ-ից բարձր), միջին (մինչեւ 25ՄՎտ) եւ փոքր(մինչեւ 5ՄՎտ): ՀԷԿ-ի հզորությունը կախված է ջրի անկումից առաջացած ճնշումից, ջրի ծախսից եւ հիդրոագրեգատների օ.գ.գ.-ից: ՀԷԿ-երի լինում են գետահունային, պատվարամերձ, դերիվացիոն, պատվարա-դերիվացիոն, հիդրոկուտակիչ եւ մակընթացային:

ԳՄՕ



 ԳՄՕ. գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ, որը հաղորդում է բույսերին ամրություն, կայունություն, դրանք դիմանում են ավելի երկար, կարողանում են հեշտ հաղթահարել երկար ճանապարհները:
Մեր օրերում, գյուղատնտեսության մեջ, կարեւոր դեր են զբաղեցնում ԳՄՕ-ները: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ Երկիր մոլորակը չի կարողանում ամբողջությամբ կերակրել մարդկությանը: Այդ իսկ պատճառով ի հայտ եկան ԳՄՕ-ները: Մոդիֆիկացված օրգանիզմները դիմանում են ավելի երկար, արագ են բազմանում, չեն «հիվանդանում»: Կարողանում են հեշտությամբ «հաղթահարել» երկրից-երկիր փոխադրումներ՝ չկորցնելով իրենց գեղեցիկ տեսքը:
Իհարկե ցանկացած քիմիական միջամտություն վատթարացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական ազդեցությունը: ԳՄՕ-ներն էլ բացառություն չեն: Դրանք հեշտությամբ  դառնում են չարորակ գոյացությունների, աղեստամոքսային  տրակտի, նյարդային համակարգի ախտահարման պատճառներ: Կարող են առաջացնել էկոհամակրգի խախտումներ: Այսպես կարտոֆիլի գենի մեջ «ներկցված» է վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա այլ միջատներ էլ էն նստում, դրանք սկսում են ոչնչանալ. թիթեռներ, զատիկներ և նույնիսկ մեղուներ: Դրանց ոչնչացման հետևանքով կսկսեն ոչնչանալ նաև թռչունները, որոնք կզրկվեն իրենց հիմնական կերից` միջատներից: Այսպիսով կխախտվի կենսաբանական հավասարակշռությունը, որ բնությունը ստեղծել է միլիարդավոր տարիների ընթացքում:
Յուրաքանչյուր նորամուծություն ունի իր եւ՛ դրական, եւ՛ բացասակն կողմերը: Պետք է օգտվել նորամուծություններից, իհարկե չմոռանալով, որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Ուստի, իմ կարծիքով, գենետիկորեն մոդիֆակցված օրգանիզմները պետք է վաճառվեն առողջ սննդի կողքին, եւ պարտադիր պետք է կրեն պիտակ, որը ճիշտ տեղեկություն է հաղորդում տվյալ օրգանիզմում ԳՄՕ-ի առկայութան մասին: