Պատմվածքն ունի երկու հերոս ես-ը և նա-ն, որոնց շուրջ ծավալվում են իրադարձությունները:
Նրանք երկուսն էլ հայտնվում են նույն իրավիճակում` սիրահարվում են անպատասխան սիրով և մերժվում են իրենց սիրած էակների կողմից, ու հեղինակը ներկայացնում է երկու տարբեր ճակատագրեր:
Ես-ը իր ողջ կյանքը ապրել էր անհոգ, առանց վայրիվերումների,
չէր տեսել զրկանքներ, երբեք ինքնուրույն դեմ հանդիման չէր կանգնել ճակատագրի դաժան մարտահրավերների առաջ և ահա մի չարաբաստիկ օր նա հայտնվեց տհաճ իրավիճակում, առաջին անգամ մերժում ստացավ, առաջին անգամ իրադարձությունները զարգացան ոչ իր ծրագրով, ու վրա հասավ հուսահատությունը: Մի մարդ ով երբեք չի ճաշակել դժվարություններ, ում ամեն ինչ մատուցվել է ոսկեզօծ սկուտեղով, չի հասկանում թե ինչ է կատարվում շրջապատում, թվում է թե աշխարհը շուռ է եկել, թվում է թե ամեն ինչ վերջացել է, քանի որ նա երբեք խնդիրների առաջ կանգնած չէր եղել, երբեք խոչընդոտներ չէր հաղթահարել , ուստի չգիտեր ինչպես են գործում նման պայմաններում և տեղի ունեցավ առավել սարսափելին, նա գահավիժեց կյանքի անդունդը, չունենալով ուժեղ
կամային հատկություններ, նա տրվեց կյանքի հորձանուտին, իսկ կյանքը անողոք է թույլերի նկատմամբ:





